Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ստիպում ես քաղաքացուն խարդախությամբ գործել և կոռուպցիոն դաշտում թաթախվել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է 

Հ ուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որը բազմաթիվ մասնագետների և քաղաքացիների շրջանում մի շարք հարցեր է առաջացրել: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ ի սկզբանե ոչ թե քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին պետք է պարտադրեին անկանխիկ գործարքներ կատարել, այլ դարձնեին դա կամավոր: «Յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի՝ իր գործարքը կատարի կանխիկ, թե անկանխիկ: Պետությունը քաղաքացուն փորձում է համոզել, որ այս օրենքով լծակներ է ստեղծում վերջինիս անօրինական գործարքներից պաշտպանելու համար, բայց օրենքն արդեն ուժի մեջ է մտել և այլ պատկեր ենք տեսնում: Մինչև այս օրենքն ընդունելն ու ուժի մեջ դնելը պարտավոր էին մասնագետների հետ քննարկումներ անել, հաշվի առնել, թե ինչ տնտեսվարող սուբյեկտների, ինչ տեսակի գործարքների և ինչ ծավալների գումարի մասին է խոսքը լինելու, տրվեին տարբեր հարցերի պատասխաններ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Ընդգծում է՝ պետությունը մահակի ձևով, քաղաքացուն ընտրության հնարավորություն չտալով, գործի է դրել այս օրենքը: «Տպավորություն է, թե այն հատուկ գրվել է բանկերի համար: Նախքան այս օրենքը կիրառության մեջ դնելը, ԿԲ-ն պետք է քննարկեր այն հարցը, թե որն է բանկերի միջնորդավճարների, սպասարկման վճարների խելամիտ սահմանաչափը, եթե բանկերը որոշեին գերշահույթ ստանալ, ապա խնդիրները վերահասցեագրվեին Մրցակցության պետական հանձնաժողովին: Մինչդեռ հերթական անգամ մտնում ենք բիզնեսի գրպանը, փոխանակ նրան աջակցելու, նրա կողքին լինելու, ասում ենք՝ հավել յալ ծախսեր կատարի, տեխնիկական սարքավորում ապահովի սեփական միջոցներով, դեռ մի բան էլ մեզ հարկեր վճարի և այլն: Ստացվում է, որ պետությունն ու բանկերը, ոչինչ չանելով, ուղղակի գումարներ են ստանում քաղաքացիներից և տնտեսվարող սուբյեկտներից: Մինչդեռ պետությունը տնտեսվարողներին պետք է ժամանակ տար տեխնիկական առումով հագեցածություն ապահովելու համար, որովհետև անկանխիկով առևտուր անելը ենթադրում է բանկային քարտերի ձեռքբերում, այսինքն՝ պետք է հնարավորություն տայիր բոլորին զինվել անհրաժեշտ սարքավորումներով, ինչը ժամանակատար ու ծախսատար է, բայց երբ քաղաքացին մոտենար խանութ կամ ինչ-որ ծառայություն մատուցող կազմակերպություն, առանց որևէ խնդրի կարողանար կատարել իր գործարքները: Հաջորդը բանկերի խնդիրն է, արդարացի լինելու համար ասենք, որ դրանք այս օրերին գերծանրաբեռնված են աշխատում, շատ են քաղաքացիների դժգոհությունները, որովհետև ուշանում են իրենց քարտերը կամ գործարքները: Ուստի բանկերին ևս ժամանակ պետք է տրվեր քարտերի թողարկման և այլ հարցերի լուծման համար»,-հավելում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ նման օրենք կիրառության մեջ դնելուց առաջ պետությունը պետք է հաշվի առներ բոլոր սողանցքները, ի հայտ եկող հնարավոր խնդիրները, քաղաքացիների հետ աշխատեր, նրանց գիտակցության մեջ աստիճանաբար մտցներ քարտով գործարքներ կատարելու մշակույթը, հետո նոր միայն նման օրենք դներ կիրառության մեջ, մինչդեռ օրենքը գործում է տասն օրից մի քիչ ավելի, բայց քաղաքացիներն ու տնտեսվարող սուբյեկտներն իրար հերթ չեն տալիս բողոքների առումով: «Պետությունը քաղաքացուն պետք է բացատրեր, որ այս օրենքը մահակ չէ, այս օրենքով չի ցանկանում վերահսկել նրա դրամական հոսքերը, այլ ցանկանում է պաշտպանել նրան անօրինական գործողություններից, չհաշվառված փողերի շրջանառությունից, կեղծ գործարքներից և այլն, չէ՞ որ այս օրենքը դրա համար է ընդունվել: Եթե պետությունը մատչելի ձևով սա բացատրեր քաղաքացուն, շատերն աստիճանաբար կսկսեին անկանխիկ տարբերակով գործարքներ կատարել, իսկ հիմա քաղաքացին ունի բազմաթիվ հարցեր ու հիմնավորված դժգոհություններ: Բերենք օրինակ գրավատների մասով: Քաղաքացուն շտապ գումար է անհրաժեշտ, նա գրավ է դնում իր զարդերը, գրավատունը 80 հազար դրամ և ավելի գումարային գործարքը պետք է անկանխիկ տարբերակով կատարի: Բանկերը շաբաթ-կիրակի չեն աշխատում, մինչև այդ գումարը քարտին «նստի», ժամանակ է անհրաժեշտ: Մինչդեռ գուցե քաղաքացին վիրահատության է պատրաստվում և այդ նպատակով է գրավադրում իր զարդերը, իսկ դու ստիպում ես, որ նա գործարքն անկանխիկ տարբերակով կատարի և հավել յալ ժամանակ, միջոցներ ու նյարդեր ծախսի այդ գումարը ստանալու համար»,-ասում է ՀԿ փոխնախագահը:

Այստեղ նա ևս մի քանի ակնառու օրինակներ է բերում: Գյուղատնտեսության և շինարարության ոլորտում շատերն օրավարձով են աշխատում, այս պարագայում ինչպե՞ս պետք է կազմակերպվի անկանխիկ վճարումը, առհասարակ օրավարձով աշխատողների հարցը մնացել է օդում կախված, մինչդեռ, երբ անկանխիկ գործառույթների գումարային շեմը գնալով նվազի, այս խնդիրը ևս ի հայտ է գալու: Կամ՝ եթե քաղաքացին որոշի շրջանցել այս օրենքը, և անշարժ գույքի առք ու վաճառքի փոխարեն ուղղակի նվիրատվություն կատարի իր գույքը իքս մարդուն, ի՞նչ կարող է անել պետությունը, ոչինչ: Այս օրենքը հանգեցնելու է նրան, որ քաղաքացին սկսելու է այլ ելքեր փնտրել իր գործարքները կատարելու համար՝ հայտնի խնամի-ծանոթ-բարեկամ շրջանակին ենք վերադառնալու, մարդիկ ներքին կարգով գումարներ են վճարելու և իրենց գործն առաջ տանեն: Մինչդեռ այս դեպքում տարբեր գործարքներից պետությանը վճարվող հարկերի ծավալն է նվազելու: «Ստիպում ես քաղաքացուն խարդախության գնալ և կոռուպցիոն դաշտում թաթախվել»,-հավելում է Չիլինգարյանն՝ ընդգծելով, որ քննարկումների ժամանակ հերթական անգամ համոզվում ենք՝ այս օրենքը հատուկ բանկերի համար կարված կոստյում է:

«Այն որևէ աղերս չունի քաղաքացու իրավունքի պաշտպանության հետ, որովհետև եթե ուզում էիր պաշտպանել քաղաքացուն, նրան պետք է ընտրության հնարավորություն տայիր: Հաջորդիվ՝ մտնում ես քաղաքացու գրպանը, ստիպում նրան բանկին, այո, օրենքով սահմանված կարգով, միջնորդավճարներ վճարել: Այստեղ ուզում եմ նման հարց բարձրացնել՝ այս օրենքը սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ»,-հավելում է զրուցակիցս:

Ընդգծում է՝ խնդրահարույց է նաև կենսաթոշակների անկանխիկ վճարումը: «Օրենքն այս մասով պետք է լայն քննարկումների միջով անցներ և այս դեպքում ևս գործեր ընտրության իրավունքը՝ կենսաթոշակառուն ինքը որոշեր, թե ինչ տարբերակով է ցանկանում իր թոշակը ստանալ: Ի վերջո, օրենսդրական ցանկացած փոփոխության դեպքում պետք է հաշվի առնել հասարակության կենսակերպը, ավանդույթները, կարծրատիպերը և ոչ թե բերել միջազգային փորձի օրինակը: Կամ՝ երբ գրեթե բոլոր գործարքները տանում են անկանխիկի դաշտ, մտածե՞լ են՝ իսկ եթե համակարգային կոլապս լինի, տեխնիկական ու ծրագրային խնդիրներ, ի՞նչ է լինելու: Ունե՞նք տեխնիկական հագեցվածություն, որը կդիմանա այս ծանրաբեռնվածությանն ու հոսքին»,-ասում է Չիլինգարյանը:

Նրա կարծիքով՝ այս օրենքը չի աշխատելու: «Գործարքները սկսելու են դուրս գալ վերահսկողությունից, հասկանալու են, որ ոչինչ հնարավոր չէ կանոնակարգել: Պետությունն իր կայացրած որոշումներով ստիպում է, որ քաղաքացին դադարի հարգել իրեն և հաշվի չնստել օրենքների հետ, արդյունքում կանի այն, ինչ կցանկանա: Վերջին շրջանում գրեթե ցանկացած նախագիծ, որը հետո օրենք է դառնում, չի անցնում մասնագիտական քննարկումների, սոցիալական հարցումների փուլերը, դրա համար էլ ունենում ենք նման պատկեր: Հարց է առաջանում՝ նման օրենքները մարդկանց ինչ-որ կարևոր հարցերից շեղելո՞ւ համար են, թե՞ իսկապես այդքան տգետ են ու չհիմնավորված ինքնավստահությամբ, որ մտածում են՝ մուրճն էլ է մեր ձեռքը, գրիչն էլ, ինչ կուզենք, կանենք: Այս օրենքը պետք է կասեցվի, հակառակ դեպքում՝ այն հակահարված է տալու, ինչ այսօր ցանել են, վաղն իրենք էլ հնձելու են»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%