Ереван, 17.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Երգչուհի Սոֆի Դանիելյանն՝ ապագա ծրագրերի և անձնական կյանքում կատարված փոփոխությունների մասին

ЛАЙФ

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Սոֆի Դանիելյանը, ով երկար ժամանակ է արդեն, ինչ երաժշտական նորություններով չի ներկայանում, բայց իր խոսքերով երգում է միշտ: Հետաքրքրվելով, թե ինչո՞վ է այս շրջանում երգչուհին զբաղված, պարզեցինք, ոչ միայն աշխատանքային կյանքի մանրամասներ, այլեւ տեղեկացանք, որ այս շրջանում Սոֆիի անձնական կյանքում հաճելի փոփոխություններ են իրականացվում:

-Սոֆի, արդեն բավական ժամանակ է, ինչ էկրանային լռություն եք հայտարարել,միաժամանակ, գիտեմ, որ չեք հեռացել երգարվեստից, հետաքրքիր է՝ այժմ ինչո՞վ եքզբաղված եւ արդյոք էկրանային լռությունը հիասթափության հետեւանք է:

- Այո, կարծես թե մի փոքր աչքաթող եմ արել էկրանային կյանքը, քանի որ զբաղված եմ անձնական հարցերով և կարծում եմ, որ դա ամենակարևորն է, բայց ես շարունակում եմ երգել տարբեր ակումբներում, մասնակցում եմ տարբեր շոու ծրագրերի և բարեգործական համերգների: Ի դեպ տեղեկացնեմ, որ վերջին տեսահոլովակս նկարահանել եմ 2 տարի առաջ, այն կոչվում է «Զինվորի տուն Հայաստան» և ցուցադրվել է տարբեր հեռուստաալիքներով. իհարկե չեմ ուզում նշել թե ինչ-ինչ պատճառներով քիչ ցուցադրվեց, բայց, Փառք Աստծո, այժմ համացանցը մեծ հնարավարություններ է ընձեռնում, և երկրպագուներս ոչ միայն ծանոթ են այդ տեսահոլովակին, այլև հասցրեցին սիրել թե երգը և թե տեսահոլովակը: Ի դեպ, երգի հեղինակն է Մարինե Մխիթարյանը:

-2016-ին նորովի ներկայանալու, նոր թափով աշխատելու, գուցե նաեւ տեսահոլովակներիպլաններ չունե՞ք:

- Իհարկե, կան նոր երգի և նոր տեսահոլովակ նկարահանելու պլաններ.չեմ ուզում դեռ չակերտները բացել, բայց հուսանք որ 2016թ-ին կիրականացվեն բոլոր ծրագրերս:

-Սոֆի, դուք այն երգիչուհիներից եք, ով տարիների ընթացքում չի փոխել իրերաժշտական ոճը, գուցե ապագայում նոր ոճում Ձեզ տեսնենք:

- Դա ուղղակի այդպես է ստացվել, բայց նկատեմ, որ նոր երգս կլինի բոլորովին այլ ոճում:

-Շատերին թվում է, թե առհասարակ հեռացել եք հայկական շոու բիզնեսից, բայց Ձերլուսանկարներից կարելի է հետեւություն անել, որ այս ոլորտում մտերիմ ընկերուհիներունեք: Հետաքրքիր է՝ ովքե՞ր են Ձեր իսկապես մոտ ընկերները:

- Այո, ինչպես նշեցի, ուղղակի հեռուստաէկրաններին չեմ երևում, բայց երգարվեստից չեմ հեռացել և չեմ էլ հեռանա: Կոլեգաներիս հետ շատ մտերիմ եմ, շատ եմ սիրում շփվել նրանց հետ. անուններ չեմ ուզում առանձնացնել կամ թվարկել, քանի որ բոլորին էլ շատ սիրում եմ:

-Սոֆի, մի շրջան կար, երբ Ձեզ տեսնում էինք դերասանուհու կարգավիճակում, այսառումով նոր պլաններ կա՞ն:

- Այո, որպես դերասանուհի ճանաչվեցի «Դժվար ապրուստը»  հեռուստասերյալից, որտեղ հանդես էի գալիս տիկին Էլլայի կերպարով, դրանից հետո կրկին եղել են ուրիշ սերյալներ, որտեղ նկարահանվել եմ այլ կերպարներում: Եթե լինի նոր առաջարկ, սիրով կհամաձայնվեմ:

-Երբ ներկայանում էիք որպես դերասանուհի, ինչպես բոլոր դեպքերում, կարծիքներըկիսվեցին՝ ոմանք հավանում էին Ձեր խաղը, ոմանք շտապեցին քննադատել: Հետաքրքիրէ, իսկ դուք Ձեզ որպես դերասանուհի հավանո՞ւմ եք:

- Գիտեք, առաջին անգամը չէր, որ ես նկարահանվում էի սերիալում, արդեն ունեի փորձ և նկարահանվել էի «Վերվարածներում»՝ կերտելով Զիտայի ընկերուհու կերպարը: Սկզբում դժվար էր, ինչ խոսք, լինել տարիքով տիկնոջ կերպարում, բայց հետագյում սկսեցի սիրել տիկին Էլլային: Այնպես որ, կարծում եմ, կարողացա ճիշտ կերտել կերպարս: Բացասական կարծիքներ կերպարիս մասին դեռ չեմ լսել, ու կարծում եմ «Դերասաններ չեն դառնում, այլ ծնվում են»:

-Սոֆի, կարծես թե չեք թաքցնում, որ գտել եք Ձեր միակին, եթե դեմ չեք լինի, կպատմեք,թե ինչպե՞ս եք հանդիպել նրան եւ երբ ծնվեց սերը:

- Շատ չեմ սիրում անձնականիցս խոսել, բայց, այո, ես երջանիկ եմ, որ կա այն մեկը, ով ինձ երջանկացնում է և միշտ իմ կողքին է:

-Ո՞վ է նա, ինչո՞վ է զբաղվում, այս ոլորտի՞ց է:

- Ոչ, նա ընդհանրապես կապ չունի իմ ոլորտի հետ, բոլորովին այլ աշխատանքով է զբաղվում, բայց Փառք Աստծո խոչընդոտներ չկան և նա ինձ չի խանգարում զբաղվել իմ սիրած աշխատանքով, քանի որ գիտի, թե ինչ դժվարություններ եմ հաղթահարել որպես երգչուհի և դերասանուհի կայանալու հարցում:

-Սոֆի, ամուսնացե՞լ եք, թե դեռ նոր եք պատրաստվում: Կարեւրո՞ւմ եք ճերմակ զգեստիխորհուրդը եւ պսկադրությունը:

- Դեռ չենք ամուսնացել, բայց  պատրաստվում ենք, քանի որ, ես կարևորում եմ ճերմակ զգեստի խորհուրդը, Եկեղեցում կատարվող պսակադրությունը: Թեկուզ թող այն լինի համեստ, բայց այն միակին, ում պատրաստ ես նվիրել ողջ կյանքդ, այդ երջանիկ և գեղեցիկ օրը ևս պիտի նվիրես:

-Սոֆի, դեռ չե՞ք մտածում մայրանալու մասին:

- Առաջ Աստված, արդեն սկսել եմ մտածել բալիկի մասին: Կարծում եմ արդեն ժամանակն է,կարելի է ասել երազում եմ դառնալ մայրիկ և ունենալ արու զավակ:

-Առջեւում Ամանորն է, ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել տոները եւ ո՞րն է Ձերամենամեծ ցանկությունը 2016-ից:

- Նախ ուզում եմ շնորհավորել բոլորի գալիք Ամանորը՝ մաղթելով, որ գալիք տարին ընթանա խաղաղ ու անամպ երկնքի տակ, բոլորը լինեն առողջ և աշխատանքով ապահովված: Ամանորը նշելու եմ իմ սիրելիի հետ, կլինենք Հայաստանում, բայց դեռ կոնկրետ չենք որոշել, թե որտեղ. Ուր էլ որ լինենք, կլինի անմոռանալի և հեքիաթային: 2016-ից ամենաշատը ուզում եմ, որ աշխարհում տիրի խաղաղություն, ապրենք խաղաղ ու անհոգ, մեզ էլ շրջապատեն անկեղծ ու հավատարիմ մարդիկ:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%