«Յուվենտուսը» մերժել է «Բավարիայի» առաջարկը
СПОРТԹուրինի «Յուվենտուսը» մերժել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» առաջարկը Նիդեռլանդների հավաքականի կենտրոնական պաշտպան Մատեյս Դի Լիգտի տրանսֆերի վերաբերյալ։ «Բավարիան» առաջարկել է 60 միլիոն եվրո, հետագայում նաեւ 10 միլիոն եվրո բոնուս, հաղորդում է Get German Football News-ը։
«Յուվենտուսը» մտադիր չէ քննարկել 80 միլիոն եվրոյից ցածր առաջարկներ։ Ակումբները կշարունակեն բանակցությունները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դե Լիգտն ընդունել է «Բավարիայի» առաջարկը եւ պատրաստ է կարիերան շարունակել Բունդեսլիգայում։
Անցած մրցաշրջանում Դե Լիգտը «Յուվենտուսի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



