Լրագրող Թեհմինե Ենոքյանը նախաքննական մարմիններին պատմել է, որ իր տան ուղղությամբ պնևմատիկ հրացանով կրակել է նախկին ամուսինը
ОБЩЕСТВОԼրագրող Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կրակել են իրենց տան պատուհանին, իսկ ավելի վաղ հրկիզել էին տան մուտքի դուռը։ Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, և հայտնել, որ իրականում հանցագործություններն ինքը դիտարկում է մեկ միասնական շղթայի մեջ, բոլորն ուղղված են իր և ընտանիքի դեմ:
Թեհմինե Ենոքյանը կատարված դեպքի առթիվ դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ Ոստիկանապետին` պատշաճ իրավական գնահատական և արդյունավետ քննություն կատարելու պահանջով:
Tert.am-ի՝ նախաքննական մարմինների աղբյուրների փոխանցմամբ՝ գրառումից հետո լրագրողը պատմել է, որ նախկին ամուսինը՝ Հ․ Գ․–ն է օդաճնշիչ (պնևմատիկ) հրացանից կրակել իր բնակարանի հյուրասենյակի պատուհանին, դեպքի վայրում հայտնաբերվել է գնդիկ, ընթանում է նախաքննություն։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...



