Ինչպես հեռացնել աչքերի տակի պարկերը, 6 հեշտ եղանակ
ЛАЙФԱչքերի շուրջ մաշկը շատ նուրբ է, որը հատուկ խնամք է պահանջում։ Եւ երբ աչքերի տակ պարկեր են հայտնվում, անմիջապես աչքի են ընկնում ու տգեղ տեսք տալիս կնոջը։
Ինչպես կարելի է պայքարել այդ պարկերի դեմ։ Կանաչ թեյը թրմեք եռման ջրում, թողեք սառչի ու դրանով թրջոցներ դրեք։ Բամբակը թրջեք կաթով ու դրեք աչքերին, թողեք 15 րոպե մնա։ Լավ հարեք ձվի սպիտակուցն ու թրջոց դրեք աչքերի տակ, երբ այն չորանա, զգուշորեն լվացեք, որպեսզի մաշկը չձգեք։ Վարունգը կլոր կտրեք դրեք աչքերին, թողեք 15 րոպե, հանեք։ Սառը մետաղը եւս օգնում է, կարող եք աչքերի տակ սովորական գդալներ դնել։ Պարզապես դրանք նախօրոք սառը ջրի մեջ դրեք, որ սառչեն։ Հում կարտոֆիլը դրեք աչքերին, թողեք 20 րոպե, լվացվեք։



