Ереван, 27.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդումը պետք է դադարեցվի. հասարակական-քաղաքական գործիչները մեկնաբանել են Չալաբյանի գործով ապօրինությունները

ОБЩЕСТВО

Արդեն երկու ամիս է, ինչ անազատության մեջ է գտնվում հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Նրա հանդեպ կիրառվող խտրական վերաբերմունքը և որպես խափանման միջոց կալանքի կիրառումը տարակուսանք է առաջացրել հասարակական տարբեր խմբերում: Ըստ զեկուցումների, Ավետիք Չալաբյանի կալանավորումը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է` Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, շինծու և հանցակազմի բացակայությամբ քրգործերի միջոցով ընդդիմադիր գործիչների խոսքը լռեցնելու համատեքստում

Հաշվի առնելով Չալաբյանի գործի հանրային նշանակությունն ու պրոցեսի վերաբերյալ հաշվետվողականությունը, «հանրային կարծիքի դատարանի» համար ներկայացնում ենք վերջին մի քանի օրերի հասարակական գործիչների արձագանքը Չալաբյանի գործի վերաբերյալ:

«Նիկոլն այսօր Ալիեւին զեկուցելու նյութ ունի. Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ: Նրա անազատության մեջ մնալու մեկ պատճառ կա՝ Արցախում, պաշտպանության ոլորտում շատ ակտիվ էր ու թշնամու աչքի փշերից մեկն էր... իսկ դատախազները, քննիչները, դատավորները մի օր փորձելու են արդարանալ, բայց նրանց լսող չի լինի, նրանք լուռ մտորելու վայրկյաններ են ունենալու անարգանքի պատի տակ ու ուշ է լինելու.. իսկ այն քպ-ական ուսխորհրդի նախագահի պատմությունն ու պատն առանձին է...»,-ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը: 

«2 օր առաջ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Ավետիք Չալաբյանի գործի նախնական քննությունն ավարտված է։ Այսօր դատախազը Ավետիք Չալաբյանի գործի նյութերը վերադարձրել է նախաքննության մարմնին ու նոր միջնորդություն ներկայացվել կալանքը երկարացնելու։ Նպատակը հնարավորինս երկար կալանքի տակ պահելն է։ (Հիշեցնեմ նաև, որ հուլիսի 1-ից իրեն մեղսագրվող արարքն ընդհանրապես պետք է ապաքրեականացվեր ու Ավետիքը պետք է ազատվեր կալանքից, բայց ափալ-թափալ փոփոխություն էին մտցրել, որ այդ հոդվածը մնա)։ Ասել եմ, նորից կրկնեմ. այս կրկեսի նպատակը՝ քաղաքականություն մտնելուց հեռու պահել ցանկացած նոր խաղաղացողի։ Սա ցուցադրական պատիժ է բոլոր նրանց համար, ում մտքով կարող է անցնել քաղաքականություն մտնել ու թեկուզ զուտ տեսականորեն սպառնալ Նիկոլի իշխանությանը»,-ասել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: 

«Ես մշտապես ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանի հիմնական թշնամին միտքն ու կամքն են: Ավետիք Չալաբյանը հենց այդ միտք և կամք ունեցող մարդկանցից է, ուստի՝ Նիկոլ Փաշինյանի հիմնական թիրախներից մեկը: Պետք լինի, երեք վայրկյանում էլ կկազմակերպեն դատավարություն, պետք լինի Քրեական օրենսգիրքը փոխել Ավետիք Չալաբյանին ցմահ ազատազրկման դատապարտելու համար, անելու են, եթե այդպես որոշի Նիկոլ Փաշինյանը: Ավետիք Չալաբյանը քաղաքական բանտարկյալ է, և ինձ շարունակում է զարմացնել միջազգային հանրության լռությունը, որ տեսնելով Հայաստանի անկումը՝ դեպի տոտալ բռնապետություն, շարունակում են ոչ միայն ոչինչ չանել, այլև ծափահարել իրենց դրածո Փաշինյանին»,- ասել է ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը: 

«Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ, ամեն դեպքում, պետք է շարժման հնարավոր առաջնորդները կաշկանդված լինեն, մեկուսացված լինեն, իրենց նպատակները չկարողանան իրագործել: Ավետիքի գործը և դեպքը հենց այդ համատեքստում են: Ակնհայտ է, որ նրա նկատմամբ չէր կարող լինել քրեական հետապնդում, բայց հերիք չէ այդ հետապնդումն իրականացրել են, անընդհատ ինչ-որ բաներ են փոխում: Ինչպես գիտեք, այն հոդվածը, որով նրան մեղադրանք էր առաջադրվել և հիմք էր կալանքի տակ պահելու, հուլիսի 1-ից նոր Քրեական օրենսգրքով չպետք է գործեր: Բայց հապճեպ հավաքվել են, օրենք են ընդունել, որպեսզի շարունակեն Չալաբյանին պահել կալանքի տակ»,- ասել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ամենեւին պարտադիր չէր, որ նախաքննության ընթացքում Չալաբյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվեր կալանքը: Ավետիք Չալաբյանը կարող էր լինել ազատության մեջ, էլի իրականացվեր նախաքննություն, կիրառվեր այլ ռեժիմ: Ասենք, ստորագրություն չբացակայելու մասին, որովհետեւ նա իր վարքագծով երբեք առիթ չի տվել որեւէ իրավապահ մարմնի, այդ թվում՝ քննիչին՝ մտածելու, որ ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին, ազդել նախաքննությամբ անցնող մյուս սուբյեկտների վարքի վրա եւ այլն: Այդպիսի բան չի եղել, այդպիսի ապացույց գոյություն չունի, որ նրա ազատության մեջ լինելը ռիսկային է քննության համար»,-ասել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը

«Ինձ համար Հայաստանի քաղաքականության ամբողջ նորագույն շրջանի մեջ ամենամեծ գաղտնիքն է. ինչո՞ւ են Ավետիք Չալաբյանին պահում կալանքի տակ: Այդ հարցն ինձ էլ է հետաքրքրում, որովհետև ես շատ դեպքերում որևիցե տրամաբանություն չեմ տեսնում։ Ես կարող եմ ենթադրել, որ ինչ-որ մեկը անձնական խնդիրներ ունի, կարող եմ ենթադրել տարբեր բաներ, բայց այդ ամեն ինչը չի մտնում այն տրամաբանության մեջ, որ տեղի է ունենում այժմ Հայաստանում»,-ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը

Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի: «Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը տեղի են ունեցել ակնհայտ սադրող ձայնագրության հիման վրա, որի ապացուցողական նշանակությունը և թույլատրելիությունը խիստ կասկածների տեղիք են տալիս: Ընդ որում, նա երկու ամսով կալանավորվել է Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով նախատեսված արարքի համար, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու: Հետևաբար, Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»,-նշել էր նա։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ ասել էր, որ Չալաբյանի գործն իրեն հիշեցնում է 1937թ.-ը: «Այդ անձը հատուկ ձայնագրել էր խոսակցությունը եւ վստահ էր, որ իշխանությունների հրահանգով քրեական գործ է հարուցվել Չալաբյանի դեմ։ Նա առանձնազրույցը ձայնագրելու ի՞նչ իրավունք ունի։ Մատնությունը խրախուսվում է իշխանությունների կողմից: Հիշեք ընդդիմադիր պատգամավոր Արմեն Չարչյանի դեպքը»,-ասել էր Ավետիք Իշխանյանը:

ՀՀ ՄԻՊ գրասենյակը` Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ ևս, համապատասխան գրությամբ պարզաբանումներ է պահանջել Դատախազությունից Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ: Ավետիք Չալաբյանի դեպքին անդրադարձել էր նաև «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը` «Հետո եկան իմ հետեւից…» հոդվածով:

Հիշեցնենք, որ նրան մեղսագրվում է հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 236-ի 2-րդ մասով նախատեսված արարքը (հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռել): «Ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից»,-կալանավայրից իր հայտարարությունում նշել էր Ավետիք Չալաբյանը

Նրա խափանման միջոցի փոփոխության համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ԱԺ 5 պատգամավորներ, «Արար» հիմնադրամն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու կոչերով հանդես են եկել 5000-ից ավելի քաղաքացիներ, հասարակական գործիչներ, գիտնականներ, Արցախի նախագահը, Արցախի ԱԺ նախագահը, պատգամավորները, Արցախի թեմի հոգևոր առաջնորդը, այլ անձինք

Газ, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеру