Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հերթական պոպուլիստական քայլը. սոցիալական տխուր, միևնույն ժամանակ պարադոքսալ իրավիճակ ունենք. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ակնհայտ է, որ այսօր առանձին ապրանքատեսակների մասով առկա է շատ բարձր գնաճ: Սննդամթերքի շուկայում մինչև 30-40 տոկոս գնաճի մասին է խոսքը: Պայմանական ասենք՝ 10-40 տոկոս կամ ավելի գնաճ կա Հայաստանի Հանրապետությունում: Որպեսզի այդ գնաճը մեղմվի, մարդկանց եկամուտները պետք է համարժեք կերպով աճեն: Հիմա, եթե կենսաթոշակների նախատեսվող ավելացումը համարժեք չէ առկա գնաճին, հետևաբար, այդ նախաձեռնությունը լուրջ մեղմացուցիչ գործոն չի հանդիսանում:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը՝ անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը, ըստ որի, 2023 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձերի, նպաստների, նաև մինչև 6000 դրամով կենսաթոշակների բարձրացում է սպասվում: «Իհարկե, ելակետային և վերլուծական տվյալների չեմ տիրապետում, բայց կարծում եմ՝ նման պայմաններում կենսաթոշակների 6000 դրամով ավելացումը նորմալ չէ և չի կարող մեղմել մարդկանց սոցիալական վիճակը: Ամեն դեպքում, ես այս համատեքստում այլ գործոնի մասին կցանկանայի նշել, որը տնտեսական վերլուծությունների առումով պակաս կարևոր չէ ու հաշվի է առնվում: 2021 թվականի հունիսին մեր ժողովուրդը շուրջ 680 հազար ձայն տվեց գործող իշխանություններին, և, կարծեք թե, որևէ ընդվզում չկա առկա իրավիճակում: Ես վստահաբար կարող եմ պնդել, որ եթե անգամ գնաճը 2-3 անգամ աճի, մեր բնակչությունը չի ընդվզելու: Իհարկե, եթե թվերով համեմատում ենք մարդկանց եկամուտներն առկա գնաճի հետ, ակնհայտ է, որ սոցիալական տխուր վիճակում ենք:

Առկա պայմաններում կլինի կենսաթոշակների 6, թե 10 հազար ավելացում, այն չի կարող մեղմել մարդանց վիճակը: Բայց երբ նշվածը համադրում ենք բողոք չլինելու, հարմարվողականության, սոցիալական բունտի բացակայության հետ, ստացվում է մի պարադոքսալ վիճակ, երբ ցանկացած մեկնաբանություն ավելորդ է դառնում»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ իրավիճակից պետք է հետևություններ անել: «Ամեն դեպքում, մի բան հստակ է. առանձին ապրանքատեսակների գծով շուրջ 40 տոկոս գնաճի, եկամուտների՝ համարժեք ձևով չավելանալու պայմաններում կենսաթոշակների ընդամենը 6000 դրամի նախատեսվող ավելացումը որպես աննախադեպ ձեռքբերում են ներկայացնում, ինչը նոնսենս է: Ի դեպ, այդ շարքին կարելի է դասել քեշբեքի (հետվճար) մասով ընդունված որոշումը, որն աննախադեպ ձեռքբերում էր ներկայացվում: Ըստ այդ որոշման, այն քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր անկանխիկ եղանակով առևտուր կանեն, հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար: Այդ մեխանիզմը չի աշխատելու: Այս առումով, ի թիվս այլ հարցերի, գյուղական համայնքներում խնդիր կա նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետելու առումով: Բացի նրանից, որ մարդկանց մեծամասնությունը չի տիրապետում այդ տեխնոլոգիաներին, գյուղական բնակավայրերում մարդիկ ապրում են բարտերային առևտրի սկզբունքով: Այսինքն, տալիս են ինչ-որ սննդամթերք՝ դրա դիմաց ստանալով մեկ այլ սննդամթերք: Մարդն անգամ գումար չի ծախսում այդ գործարքի վրա, ուր մնաց խոսենք անկանխիկ առևտրի մասին: Ի վերջո, եթե բյուջեում 5000 դրամի տեսքով քեշբեք տրամադրելու համար գումար կար, միանգամից կարող էին այդ գումարի չափով կենսաթոշակները բարձրացնել: Ինչո՞ւ եմ համեմատում իրավիճակները, երբ խոսում ենք կենսաթոշակների բարձրացման մասին: Մեծ հաշվով, որպես ՀՀ քաղաքացի, որպես մասնագետ, այնպիսի տպավորություն ունեմ, որ ընդամենը հերթական պոպուլիստական քայլն են փորձում անել, որ ցույց տան, թե գործ են անում»,-ասաց Հայկ Ֆարմանյանը:

Նա շեշտեց՝ եթե լսենք կառավարությանը, ապա, ըստ իրենց, փողի խնդիր չունենք: «Մինչդեռ ակնհայտ է, որ փողի պակաս չունենալն արտահայտվում է միայն գործող իշխանության ներկայացուցիչների աշխատավարձերի, պարգևավճարների, ծառայողական մեքենաներ փոխելու, շրջագայությունների և այլնի տեսքով: Իսկ սոցիալական բեռը թեթևացնելուն ուղղված ծախսերի առումով մենք ակնհայտ որևէ բանի ականատես չենք լինում, ըստ որի, կասենք՝ տեսեք՝ այս առումով ինչ-որ բան ավելացավ»,-հավելեց տնտեսագետը:

 Անդրադառնալով արդեն տևական ժամանակ հայաստանյան արտարժույթային շուկայում առկա արժեզրկումներին, միևնույն ժամանակ՝ նաև ներմուծվող ապրանքների գնիջեցման բացակայությանը՝ Հայկ Ֆարմանյանը շեշտեց. «Ամեն օրվա կտրվածքով անընդհատ տարբեր մասնագետներ խոսում են այն մասին, որ աննկարագրելի քանակությամբ դոլար է մտել մեր շուկա, ինչով պայմանավորված կա դրամի պահանջարկ, և հենց այդ պատճառով է, որ դրամն արժևորվել է: Կարող են, իհարկե, նշված գործոններն ազդեցություն ունենալ, բայց այս պարագայում նման բան գոյություն չունի: Մենք այս տարիների ընթացքում էլի ենք ունեցել իրավիճակներ, երբ աննախադեպ քանակով դոլար կամ եվրո է մտել շուկա, բայց այս տեմպերով դոլարի, եվրոյի արժեզրկման կամ դրամի արժևորման ականատես չենք եղել: Որպեսզի այս կամ այն երկրի արժույթը բնական ձևով արժևորվի, այդ երկիրը պետք է որոշակի տնտեսական հզորություն ունենա: Հայաստանն այն երկիրը չէ, որ դրամն արժևորվի: Այս դեպքում ոչ թե դրամն է արժևորվել, այլ դոլարն ու եվրոն են արժեզրկվել, իսկ թե ինչու, կա հստակ բացատրություն. այսօր համաշխարհային միտումներն այնպիսին են, որ առանձին-առանձին արժույթային տարածքներ են ձևավորվում:

Առանձին պետություններ միջազգային առևտրում վճարումներն իրականացնում են յուանով, արդեն նաև ռուբլիով, ու դոլարի նկատմամբ պահանջարկը նվազում է: Տարիներ ի վեր դոլարն անընդհատ տպվել է, ինչի միջոցով ամերիկյան կառավարությունն ապահովել է իր բնակչության բարեկեցությունը: Շուրջ 40 տարվա մեջ միայն վերջերս շուրջ 8 տոկոսանոց գնաճ է արձանագրվել ԱՄՆ-ում: Իրենք շուրջ 40 տոկոսով ավելացրել են դոլարի զանգվածը՝ հույս ունենալով, որ դա կներծծվի համաշխարհային տնտեսության մեջ, սակայն այդպես չի եղել: Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դոլարի նկատմամբ պահանջարկը կտրուկ նվազել է, ինչը, բնականաբար, ազդեցություն է ունեցել ռուբլու արժևորման վրա, իսկ Հայաստանում դրամի կուրսը որոշվում է միջին արտարժույթային զամբյուղով: Այդ զամբյուղի մեջ է մտնում նաև ռուբլին, և, բնականաբար, եթե ռուբլին արժևորվում է, երևույթը պետք է բերի նաև դրամի արժևորման: Վերջին՝ հատկապես մարտ, ապրիլ, մայիս ամիսներին, ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված, ՀՀ շուկա մեծ քանակությամբ նաև ռուբլի է մտել: Այսինքն, այնպես չէ, որ մենակ դոլար է մտել, ինչը հիմք ընդունելով՝ ասում են, թե դոլարի արժեզրկումը նշվածի արդյունքն է»:

Նրա խոսքով, մեր օրենսդրությամբ ՀՀ ԿԲ-ն դրամն արհեստականորեն արժեզրկելու իրավունք չունի և չի կարող դա անել: «Կառավարություն-ԿԲ «հակամարտության» ֆոնին անընդհատ ասում են՝ թող ԿԲ-ն արհեստականորեն արժեզրկի, որպեսզի արտահանողները չտուժեն: Այլ հարց է նորից առաջանում, եթե, ինչպես կառավարությունում են ասում, այդքան աննախադեպ ծավալների փող ունեն, այդ դեպքում թող օգնեն արտահանողներին, կոմպենսացնեն նրանց վնասները: Իսկ թե ինչու այս պայմաններում գները չեն իջնում, արդեն աբսուրդ է: Այդ հարցի պատասխանը ոչ ոք չունի, այդ թվում՝ նաև ես, որովհետև այս ընթացքում, այո, պետք է գները նվազեին: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը մի առիթով ասում էր՝ կա գնաճ և գների աճ: Նման հասկացողություն, իհարկե, չկա, բայց ենթատեքստն այն էր, որ արհեստականորեն գները բարձր մակարդակի վրա են պահվում: Եթե պնդում են իրենց այդ տեսակետը, և եթե գները չեն նվազում, հետևաբար, պետք է ենթադրել, որ արհեստական գնաճ կա, միևնույն ժամանակ, կան նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողով կամ կան այլ մարմիններ: Թող պայքարեն այդ չարաշահողների կամ արհեստականորեն գները բարձր պահողների դեմ, բայց հիմա մենք այդ պայքարը չենք տեսնում:

Այս ամենից զատ, կա նաև օբյեկտիվ պատճառ: Խոսքը տնտեսվարողների գնային քաղաքականության մասին է: Երբ X ապրանք են ներմուծում, այն 2 ամիս հետո է հասնում, իսկ հաջորդ պատվերի ժամանակ չգիտեն, թե անորոշությունը ո՞ր ուղղությամբ կգնա, ըստ որի՝ կարողանան գին փոփոխել: Երբ տնտեսվարողի տեսանկյունից ենք նայում, գին փոփոխելը շատ բարդ ու տևական գործընթաց է. չի կարող վերցնել ու հենց այսօր գին նվազեցնել: Սա՝ օբյեկտիվ կողմը, բայց, միևնույն ժամանակ, իրենց իսկ հայտարարած արհեստական երևույթի դեմ պայքար չկա: Մարտից սկսած, արդեն շուրջ 3-4 ամիս է՝ երևույթն առկա է: 3-4 ամիսը բավականին երկար ժամանակ է, և գները պետք է նվազեին: Ինչո՞ւ չեն նվազում, կարելի է ենթադրել, որ գործ ունենք արհեստական գնաճային դրսևորումների հետ, որոնց դեմ պայքարն արդեն կառավարության խնդիրն է»,-եզրափակեց Հ. Ֆարմանյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026