Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Իմիտացիան ամրապնդելու քայլեր, մեծագույն ֆարս ու կեղծիք. հանրությանը մոլորեցնում են». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տպավորություն է ստեղծվում, թե հայ-թուրքական հարաբերությունները բռնել են կարգավորման ուղին, և Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցն էլ այն ապացույցներից մեկն է, թե գործընթացը շատ արագ ու կայուն կերպով է առաջ գնում: Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցն առաջին հերթին ուղղված էր այդ իմիտացիայի տպավորությունն ամրապնդելուն:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ շեշտելով, որ իրականում Էրդողանը հեռու է դիվանագիտական էթիկետը հարգելուց, իսկ տարբեր կրոնական ու պետական տոների հետ կապված հարևան կամ ոչ հարևան երկրների ղեկավարների հետ զրուցելը նրա համար առաջնահերթություն չէ: «Բացի այդ, Էրդողանը եղել ու շարունակում է մնալ ամենահակահայկական գործիչներից մեկը: Չմոռանանք իր ելույթը Բաքվում՝ 44-օրյա պատերազմից հետո: Մեծ հաշվով, նա մի անձ է, որը գովերգում ու արդարացնում է երիտթուրք ցեղասպաններին: Ակնկալել, որ Էրդողանը փոխել է իր մոտեցումները, իսկ այդ հեռախոսազրույցն Էրդողանի նվերն է հայությանը, ուղղակի դաժան միամտություն է, որը հայ ժողովրդին դարեր շարունակ ուղեկցում է»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով Թուրքիայի նախագահի՝ ամիսներ առաջ արված հայտարարությունը, ըստ որի, Վրաստանի վարչապետը իրեն էր փոխանցել Փաշինյանի՝ իր հետ հանդիպելու առաջարկը:

«Այդ ժամանակ հայտարարեց, որ եթե Փաշինյանն ուզում է իր հետ հանդիպել, ապա պետք է որոշակի քայլեր անի: Էրդողանը հստակ նախապայման էր դրել անգամ այս հեռախոսազրույցի համար: Այստեղ բարոյական կողմ էլ կա. Էրդողանը շարունակ վիրավորել է Հայաստանին, բացահայտ մասնակցություն է ունեցել 44-օրյա պատերազմում: Այսինքն, խոսել մի երկրի ղեկավարի հետ, որը մեղավոր է հազարավոր հայորդիների մահվան մեջ, և ցույց տալ, թե, ասես, ոչինչ չի եղել, այդքան էլ չի տեղավորվում բարոյականության սահմանների մեջ: Թուրքիայի որևէ նախապայման չի փոխվել, Թուրքիայի քաղաքականությունը 100 տարվա ընթացքում ևս չի փոխվել: Ինչպես 100 տարի առաջ, 100 տարի հետո, այսօր ևս Թուրքիայի և Ադրբեջանի այժմյան ղեկավարները խոսում են «Զանգեզուրի միջանցքի», Սյունիքն օկուպացնելու, Արցախի մասին: Հետևաբար, Հայաստանի իշխանությունների այս ոգևորությունը ու դրական շեշտադրումները, որ ցույց են տալիս պաշտոնական քարոզչամեքենայով, որևէ կապ չունեն իրականության հետ»,-ընդգծեց նա՝ շեշտելով, որ Հայաստանը 30 տարի է՝ հայտարարում է, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:

«Մինչդեռ 30 տարի շարունակ Թուրքիան մերժել է Հայաստանի այդ առաջարկը: Հիմա որևէ փոփոխություն չի եղել, Թուրքիան շարունակում է նախապայմաններով խոսել: Պարզապես հիմա հայ հանրությանը մոլորեցնում են՝ նշելով, թե իբրև գործընթացն առանց նախապայմանների է, որը մեծագույն ֆարս ու մեծագույն կեղծիք է: Ի դեպ, իշխանամետ տարբեր շրջանակներ խոսում են այն մասին, թե ՀՀ ղեկավարները նախկինում էլ են հանդիպել, շփվել Թուրքիայի ղեկավարության հետ: Նախկինում ՀՀ ղեկավարները հաղթած երկրի ղեկավարներ են եղել ու կարող էին խոսել: Նախկինում ՀՀ ղեկավարները չեն խոսել պարտվածի դիրքում և իրենց 5000 երիտասարդների մահվան մեղավորի հետ այդպես ջերմ «Կուրբան Բայրամ» չեն շնորհավորել: Բացի այդ, Թուրքիայի ղեկավարները ու մասնավորապես Էրդողանը մինչև 2018 թվականը, մինչև 44-օրյա պատերազմն ամեն կերպ խուսափել է ՀՀ ղեկավարների հետ շփվելուց: Ամեն առիթով բացասական վերաբերմունք է դրսևորել, իսկ պաշտոնական շփումները եղել են ծայրահեղ սառը և որևէ ջերմություն չպարունակող: Ընդհանուր առմամբ, Էրդողանին որպես դրական մեսիջներ հղող գործիչ, իսկ Թուրքիային որպես փոխված մոտեցումներով երկիր ներկայացնելը ոչ միայն սխալ, այլ ուղղակի կեղծիք է, հանրությանը մոլորեցնող քայլ»,-հավելեց Ռուբեն Մելքոնյանը:

Անդրադառնալով հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությանը՝ կապված երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու հետ, Ռ. Մելքոնյանը երեք հարթություն առանձնացրեց: Առաջինն ընդգծեց նախապատրաստական բնույթի մասին: «Նախ՝ փորձում են սահմանը աշխատեցնել: Երկրորդ՝ աշխարհաքաղաքական խնդիր կա այս առումով, քանի որ այդ սահմանն, ի վեջո, ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի սահմանն է, և, փաստորեն, դեպի ՆԱՏՕ սահման է բացվում: Եվ հարց է առաջանում՝ այդ սահմանն արդյո՞ք ռուս սահմանապահներն են հսկելու, որովհետև, ըստ պայմանագրի, հայ-թուրքական սահմանը վերահսկում են ռուս սահմանապահները: Ենթադրվում է, որ բացվող սահմանը նույնպես պետք է լինի ռուսական զորքերի վերահսկողության ներքո: Ցամաքային սահմանի բացումը դեռևս չի ենթադրում բեռնափոխադրումներ, երրորդ երկրի քաղաքացիները որպես տուրիստ պետք է փորձեն այդ սահմանն օգտագործել:

Բայց չի բացառվում, որ նշվածին կարող է հաջորդել նաև ցամաքային բեռնափոխադրումների հետ կապված համաձայնությունը՝ կրկին 3-րդ երկրների համար: Այս պարագայում տարբեր պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ի համար այս ճանապարհը միգուցե որոշակի հետաքրքություն ունեցող ճանապարհ դառնա, մանավանդ, որ դժվար թե այս քայլին գնային առանց ՌԴ-ի համաձայնության ու դիրքորոշման: Երրորդը, իհարկե, վտանգների հանգամանքն է. այդ երրորդ երկրների քաղաքացիները կարող են, այսպես ասենք, ամենատարբեր ոճի լինել, որոնք կարող են ավելացնել մեր անվտանգային ռիսկերը: Հայաստանը, փաստորեն, այլ երկրների քաղաքացիների համար սպասարկող միջանցք է դառնում:

Խնդիրը պարզ չէ, տարբեր շերտեր ունի ու նաև հետփուլային չէ: Այսինքն, այս պահին գործարկվում է մեծ խաղի առաջին փուլը՝ ի դեմս սահմանը երրորդ երկրների համար բացելուն, բայց ենթադրում եմ, որ շարունակություն է լինելու՝ երկրորդ, երրորդ փուլ, ինչը մեծ քաղաքականության մաս է: Այնտեղ առաջին հերթին ՌԴ-ն է որոշակի մասնակցություն ունենալու, ուղղակի պետք է հասկանանք, թե մեր շահերը որոնք են, արդյոք կարողանո՞ւմ ենք մեր շահերը ներկայացնել, թե՞ հետզհետե վերածվում ենք սպասարկու երկրի»,-եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности