Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ ի պատասխան Փհենյանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման:
Կիևը դատապարտել է ԿԺԴՀ-ի որոշումը՝ այն գնահատելով որպես «Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խարխլելու փորձ»:
«ԿԺԴՀ-ի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչումն իրավաբանական հետևանքներ չի ունենա և չի փոխի Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- հայտարարել են գերատեսչությունից:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել էր Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման և նրանց հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



