«Բարսելոնան» Ֆրենկի Դե Յոնգին կվաճառի «Մանչեսթեր Յունայթեդին»
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ Նիդեռլանդների հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի տրանսֆերի հարցում, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Կատալոնական ակումբը տրանսֆերից կստանա 75 միլիոն եվրո, հետագայում՝ եւս 10 միլիոն եվրո բոնուս։
«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ պետք է համաձայնության հասնի Դե Յոնգի հետ, որը ցանկանում է մնալ իսպանացի Չավիի գլխավորած թիմում։
Դե Յոնգը 2019 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։
Անցած մրցաշրջանում Դե Յոնգը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 46 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



