Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Դեպի դժոխք տանող ճանապարհն էլ է հարթվել բարի նպատակներով». Հայաստանը չի դարձել ժողովրդավարական երկիր. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

ng.ru-ն «Արևմուտքը Հայաստանին մեղադրել է խոսքի ազատության դեմ ոտնձգության մեջ» վերնագրով հոդվածում գրում է, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ «Անցումային փուլում գտնվող երկրները» տարեկան զեկույցում նշվում է, որ Հայաստանը դեռևս չի դարձել ժողովրդավարական երկիր, թեև քայլեր է ձեռնարկել ժողովրդավարական միտումների ամրապնդման ուղղությամբ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անկախ ու ազատ են եղել, սակայն «երկիրը նահանջել է խոսքի ազատության ոլորտում»։ Այդ նահանջներից մեկն էլ համարվում է լրատվամիջոցների հետ Նիկոլ Փաշինյանի շփումների սահմանափակումը, որը մտահոգում է լրագրողներին։ Freedom House-ը կոչ է արել Փաշինյանին՝ ուսումնասիրել այդ հարցը, վերականգնել շփման ուղիղ միջոցները «թափանցիկ ասուլիսներով» հանուն առողջ ժողովրդավարության։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետն ընդամենը չորս մամուլի ասուլիս է անցկացրել, բոլորն էլ առցանց։ Դա պատճառաբանվել է համաճարակային իրավիճակով։ Սակայն նույնիսկ կորոնավիրուսային սահմանափակումների վերացումից հետո էլ մամուլի հետ վարչապետի շփման բնույթը չի փոխվել։ Ներկայում Փաշինյանի հետ հայ լրագրողների շփումները խոչընդոտվում են «բյուրոկրատական քաշքշուկով»՝ հարցերը պետք է նախապես ուղարկել, բայց երաշխիքներ չկան, որ բոլորը պատասխաններ կստանան։ Բանը հասել է նրան, որ մոտ 30 լրատվամիջոց հայտարարել է Փաշինյանի ասուլիսները բոյկոտելու մասին. նրան հարցեր չեն ուղարկել։

Լրագրողները հայտարարություն են տարածել՝ առցանց ասուլիսի ներկայիս ձևաչափն անվանելով «խտրական և հակասող թափանցիկության սկզբունքներին»։ Սակայն նախկին լրագրող Փաշինյանը մամուլի հետ հարաբերությունների վատթարացումից չի տուժել։ Նա միայն ասել է, որ բոյկոտի պատճառ միշտ էլ կարելի է գտնել: Մյուս կողմից՝ Հայաստանի խորհրդարանը որոշել էր ապաքրեականացնել «ծանր վիրավորանքը» դեռ Freedom House-ի համապատասխան հանձնարարականի հրապարակումից առաջ։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 30-ին Հայաստանի Ազգային ժողովը որոշել էր նոր Քրեական օրենսգրքում ներառել «Ծանր վիրավորանքի մասին» հոդվածը։ Պատիժը նախատեսում էր տուգանք կամ ազատազրկում մինչև երեք ամիս ժամկետով։ Օրերս արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ այդ հոդվածը կդադարի գործել, իսկ խոսքի ազատությունը չարաշահողները կտուգանվեն մինչև 3 միլիոն դրամի չափով (7 հազար դոլարից մի փոքր ավելի): Փորձագետները կարծում են, որ իշխանությունը այդ հարցում նահանջել է իրավապաշտպանների և միջազգային կառույցների կոշտ քննադատության պատճառով։

Ճիշտ է, պաշտոնական վիճակագրության համաձայն, ներկայումս դատական վարույթում է գտնվում «ծանր վիրավորանքի մասին» հոդվածով 60 գործ։ Իսկ ընդհանուր առմամբ, հարուցվել է ավելի քան 800 գործ։ Միաժամանակ վեց գործով պատիժներ են կայացվել, որոնք ուժի մեջ են մտել, իսկ թե ի՞նչ է լինելու դատապարտվածների հետ, դեռ պարզ չէ։ Այս պահին տեղի և եվրոպական հանրության հիմնական մտահոգությունը, հավանաբար, կապված է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախաձեռնության հետ, որը փաստացի առաջարկել է վերահսկողություն մտցնել համացանցում և անհրաժեշտության դեպքում ստիպել օգտատերերին ջնջել որոշ հրապարակումներ։

Դավթյանը գրաքննություն մտցնելու իր առաջարկին որպես օրինակ է բերել ռուսական Ռոսկոմնադզորի փորձը։ Իրավապաշտպաններն ու մեդիափորձագետները կարծում են, որ եթե ստեղծվի համացանցում տեղեկատվության վերահսկողության կառույց, այն կդառնա խոսքի ազատության սահմանափակող։ Ինքը՝ Դավթյանը, իր առաջարկը հիմնավորում է տեղեկատվական անվտանգության իրավական կարգավորման անհրաժեշտությամբ։ Դատախազության մեկնաբանության մեջ ասվում է, որ վերջին տարիներին սոցիալական ցանցերում ավելացել է «ազգային, կրոնական, սեռական և այլ խտրականություն պարունակող, ինչպես նաև Հայաստանում արգելված նյութերի, այդ թվում՝ թմրամիջոցները գովազդող» տեղեկատվության ծավալը։ Դատախազության մտադրություններն, ըստ էության, վատը չեն, սակայն հայ փորձագետները հիշեցնում են, որ «դեպի դժոխք տանող ճանապարհն էլ է հարթվել բարի նպատակներով»։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, դատախազության նախաձեռնությունը «գրաքննության նախարարություն» ստեղծելու փորձ է։ Մարտիրոսյանն ասել է, որ չի հասկանում, թե ինչու են դատախազությունում միայն հիմա հայտնաբերել, որ համացանցում հայհոյում են կամ վաճառքի թմրանյութ առաջարկում։ «Դրա դեմ պայքարը չի ստացվի, փոխարենը ամեն չարտոնված փռշտոցի համար հնարավոր կլինի արգելափակել քաղաքական այլախոհների կայքերը»,- կարծիք է հայտնել Մարտիրոսյանը։ Նա նաև նշել է, որ «հողմաղացների դեմ պայքարի» այսպիսի քողի տակ Հայաստանի չափանիշներով լուրջ գումարներ են դուրս գրվելու, անհրաժեշտ կլինի ստեղծել համացանցային ենթակառուցվածքներ, կերակրել գրաքննիչների բանակը։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նույնպես բացասական է գնահատում գլխավոր դատախազի առաջարկը՝ այն որակելով խոսքի ազատության սահմանափակման փորձ։

Նավասարդյանի խոսքով, նախաձեռնությունը լուրջ հիմնավորում չունի: Նա կարծում է, որ Դավթյանի հայտարարությունը կապված է ռուս-հայկական բարձր մակարդակի շփումների հետ, որոնց ընթացքում «պայմանավորվածություն է ձեռք բերվել ամրապնդել երկկողմ համագործակցությունը միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում»։ «Դավթյանը գրաքննություն մտցնելու նախաձեռնությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ մեդալ է ստացել Ռուսաստանի ղեկավարությունից։ Կարելի է ասել, որ նա հիմա այդ մրցանակի պատասխանն է տալիս: Միևնույն ժամանակ, Դավթյանը կարող է և չկատարել դա, քանի որ լքում է իր պաշտոնը, սեպտեմբերի 15-ին լրանում է գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը»,- «ng.ru»-ին ասել է Նավասարդյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира