Ереван, 27.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈՒԼԻՍԻ). Թշնամին, ծանր կորուստներ կրելով, փախել է մարտի դաշտից. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1921- ՀԿ(բ)Կ կենտկոմի նիստում սխալ և անբավարար է ճանաչվել Լեռնային Ղարաբաղը Շուշի կենտրոնով Ադրբեջանի ԽՍՀ սահմաններում թողնելու և նրան մարզային լայն ինքնավարություն տալու մասին որոշումը և բողոք է գրվել դրա դեմ։

1923- Վրաստանի կոմկուսի կենտկոմը որոշում է ընդունել Ախալքալաքն ու Ծալկան, որպես Թիֆլիսին տնտեսապես կապված շրջաններ, Վրացական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու նպատակահարմարության մասին:

1931- ծնվել է հայ արձակագիր, լրագրող, թարգմանիչ Վիկտոր Բալայանը:

1992- Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ԼՂՀ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են սկսել գրավյալ Ներքին Հոռաթաղ, Մեծշեն և Մոխրաթաղ գյուղերի ուղղությամբ:

2002-Թուրքիայի Բոդրոմ ծովափնյա բնակավայրում կայացել է հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի հանդիպումը 8-ամսյա ընդմիջումից հետո: Նոր հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

2009- հայտնաբերվել են վթարի ենթարկված Թեհրան – Երևան չվերթն իրականացնող «Տու-154» ինքնաթիռի «սև արկղերը»:

2011-Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը եթերազրկվել է «անորոշ ժամկետով»:

2017-հայազգի հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանը առավոտյան դուրս է եկել թուրքական Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և այդպես էլ չի վերադարձել (2014-ին Սևան Նիշանյանը 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով):

2018-Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից վաղաժամկետ ազատ է արձակվել 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանը:

2020- Տավուշում հուլիսյան սրացման ժամանակ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները։ Գիշերը նրանք խոշոր դիվերսիոն հարձակում են ձեռնարկել և, ծանր կորուստներ կրելով, փախել մարտի դաշտից։

ԱՇԽԱՐՀ

1054 –Կոստանդնուպոլսում անհաջողությամբ է ավարտվել Հարավային Իտալիայում ազդեցության գոտիների վերաբերյալ բանակցությունները Հռոմի և Կոստանդնուպոլսի միջև, քրիստոնեական եկեղեցին բաժանվել է երկու մասի՝ կաթոլիկ և ուղղափառ:

1439 –Անգլիայում ժանտախտի համաճարակի պատճառով պաշտոնապես արգելվել է համբուրվելը: 1611-շվեդները գրավել են Նովգորոդը:

1643 –հոլանդացի նավագնաց դե Ֆրիզի արշավախումբը հայտնագործել է Սախալին կղզին:

1661-ստոկհոլմյան բանկը թողարկել է առաջին եվրոպական բանկնոտները:

1683- Թունյինի թագավորության բանակը Թայվան կղզու մոտ ջախջախվել է Ցին դինաստիայի ծովային ուժերի կողմից:

1746 –ծնվել է իտալացի հոգևորական, աստղագետ Ջուզեպպե Պիացցին, որը հայտնագործել է առաջին փոքր մոլորակ Ցերերան:

1769 –իսպանացի հետազոտող Գասպար դե Պորտալը հիմնադրել է Սան Դիեգո բազան՝ Կալիֆորնիան հետազոտելու համար:

1790 –Կոլումբիայի մարզը, որը չէր մտնում ոչ մի նահանգի մեջ, որոշվել է դարձնել ԱՄՆ-ի կառավարության նստավայր:

1860- շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելն առաջին անգամ փորձարկել է դինամիտը:

1872-ծնվել է նորվեգացի բևեռախույզ, ճանապարհորդ Ռաուլ Ամուդսենը:

1867 –ֆրանսիացի այգեգործ Ժոզեֆ Մոնյեն ամրանային բետոնի արտոնագիր է ստացել:

1909 –հիմնադրվել է Audi ընկերությունը:

1917 –Պետերբուրգում սկսվել է անարխիստների հուլիսյան ապստամբությունը:

1919- գեներալ Դենիկինի սպիտակգվարդիական բանակը գրավել է Խերսոն քաղաքը:

1920- դադարեցվել է Խորհրդային Միության շրջափակումը Անտանտի կողմից:

1923- Բենիտո Մուսոլինին Իտալիայում արգելել է մոլախաղերը:

1932 –Դոնեցկի մարզի մայրաքաղաքը Արտյոմովկայից (ներկայիս Բախմուտ) տեղափոխվել է Ստալինո (ներկայիս Դոնեցկ):

1944 –Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերմանացիներից ազատագրված Մինսկում կայացել է պարտիզանական շքերթ:

1945- ԱՄՆ-ի Նյու Մեխիկո նահանգում կատարվել է ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը:

1965-բացվել է թունելը Մոնբլանի տակով, որը կապել է ֆրանսիան Իտալիայի հետ:

1972- Ֆինլանդիա-ԽՍՀՄ խաղին ԽՍՀՄ-ի ֆուտբոլի հավաքականի կազմում առաջին անգամ մասնակցել է Օլեգ Բլոխինը:

1979 –Սադամ Հուսեյնը դարձել է Իրաքի նախագահ:

1989- վախճանվել է ավստրիացի աշխարհահռչակ դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանը:

1990 - Ուկրաինան անկախացել է ԽՍՀՄից:

1994 –Շումեյկերով-Լևի գիսավորը բախվել է Յուպիտերին:

1999-Բիլլ Գեյթսի «Մայկրոսոֆթ» կորպորացիայի արժեթղթերի արժեքը հասել է 100 միլիարդ դոլարի: -Ջոն Ֆիցջերալդ Քեննեդի կրտսերի վարած ինքնաթիռը, որի մեջ են եղել նաև նրա կինը՝ Քերոլինը և վերջինիս քույրը, անհայտացել է Ատլանտյան օվկիանոսի ջրերի մեջ:

2002-Վաշինգտոնի կենտրոնում բացվել է միջազգային լրտեսությանը նվիրված թանգարան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Газ, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеру