Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Չկա որևէ բարոյական հիմք, չկա որևէ հետևություն. այս իշխանությունը հետ չի կանգնելու». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Հայաստանում մարդու իրավունքները ոչ թե պարզապես ոտնահարվում, այլ ոտնակոխ են արվում:

«Եթե ուշադրություն դարձնենք, թե ինչ «տրամաբանությամբ» է ղեկավարվում իշխանության եկած այս խունտան, կտեսնենք, որ այն, ինչ կատարվում է այսօր, խիստ օրինաչափ է: Արմեն Գրիգորյանի մահը, որը քաղաքական սպանություն էր, նշվածի հերթական ցուցիչն է: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ու բոլոր այն մարդիկ, ովքեր տեսնում են այս իշխանության՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը սպասարկելու գիծը, այս իշխանության կողմից որպես վտանգավոր թշնամիներ են ընկալվում: Առողջ դատողությամբ հասկանալի է, որ Արմեն Գրիգորյանը ոչ մի վտանգ չէր ներկայացնում Հայաստանի համար, ինչը խափանման միջոց կալանքի փոփոխության հիմք պետք է դառնար, մինչդեռ այս իշխանությունները նրա նկատմամբ որպես թշնամի էին կալանք կիրառել: Հաշվի առնելով Ա. Գրիգորյանի մահվանից հետո դատավորի հայտարարությունը՝ կարող եմ ասել, որ այս իշխանության մոտ չկա որևէ բարոյական հիմք, չկա որևէ հետևություն»,-«Փաստի» հետ զրույցում նկատեց Լ. Ալավերդյանը՝ նշելով, որ անգամ չեն արդարանում:

«Կա նպատակային նսեմացում, նպատակային ձերբակալում, նպատակային կալանք, նպատակային մարդուն մահվան հասցնելու ցանկություն: Այն, ինչը մենք բոլորս հիմա որպես ողբերգություն ենք ընկալում, իրենց մոտ այդ ընկալումը չկա: Եվ յուրաքանչյուր նման ողբերգության հետևում հանցագործներ են կանգնած: Հանցագործություն է տեղի ունեցել: Հայաստանում պատժելիության սկզբունքի ոտնահարումը այս իշխանությունների օրոք պարզապես նորմ է դարձել, ու ցավով, բայց պետք է ասել, որ նման պայմաններում ողբերգական դեպքերն օրինաչափ են: Այս իշխանությունը ողբերգությունների հանգեցնող հանցավոր գործողություններից հետ չի կանգնելու: Սա վերջակետ չի լինելու իրենց համար»,-ասաց նա՝ շեշտելով, որ անգամ հետևություններ անելու նշույլ չկա:

«Իշխանությունները շարունակելու են նույն գիծը, այն է՝ հնարավորինս շատ ոչնչացնել ինտելեկտուալ անձանց՝ սկզբից ձերբակալելով, հետո կալանավորելով, իսկ հետո էլ հասցնելով ծայրաստիճան վատ վիճակի. եթե ոչ մահվան, ապա բավականին մեծ վնաս են հասցնում առողջությանը: Սա հատվածական բնույթ չի կրում, սա քաղաքական հստակ մոտեցում է: Ես ստիպված եմ համեմատական անցկացնել երիտթուրքերի հետ, որոնց թիրախը եկեղեցականներն էին, նաև մտավորականությունը: Հիշենք, թե 2018-ին ինչպիսին էր այս իշխանության մուտքը, ինչից են սկսել: Իրենք եկեղեցու դեմ լկտի հարձակումներով սկսեցին: Իսկ հետո բավականին հետևողական պատժվում են բոլոր նրանք, ովքեր ոչ միայն հայրենասեր, այլև ինտելեկտի կրող են: Բոլոր նրանք, ովքեր Արցախյան շարժման, Արցախյան հաղթական, ազգային ազատագրական պատերազմում հաղթող են եղել, մեղավոր են համարվում այս իշխանությունների կողմից: Անկախ խավից ու խմբից, բոլոր նրանք, ովքեր եղել ու մնում են Արցախի ազատագրական պայքարի ջատագովներ, ովքեր կողմ են Հայաստանի սուբյեկտայնության պահպանմանը, ովքեր դեմ են Հայաստանը Թուրքիայի կցորդ սարքելուն, այս իշխանության կողմից ոչ թե որպես քաղաքական ընդդիմախոսներ, այլ թշնամիներ են ընկալվում»,-ասաց Լ. Ալավերդյանը:

Նրա խոսքով, 2018-ից հետո Հայաստանում մարդու իրավունքները ոչ միայն ոտնահարվում են, այլև այս իշխանությունները ամբողջապես հակադրվում են մարդու միջազգային իրավունքներին: «Նրանք ոչ թե ոտնահարում են մարդու իրավունքները և պատրաստ են ընդունել սխալները, այլ հակադրվում են թե՛ տեսությանը, թե՛ իրավակիրառական պրակտիկային: Ես որևէ կերպ չեմ զարմացել թե՛ դատական իշխանության դեմ հարձակումներից, թե՛ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից: Մենք չպետք է ակնկալիքներ ունենանք, որ խաբեությամբ իշխանությունը զավթածների խունտան այս կամ այն բացահայտումից, ողբերգությունից հետո որևէ կերպ հետ է կանգնելու: Հակառակը՝ ավելի ու ավելի են կոշտացնելու քայլերը. շարունակելու են ոտնակոխ անել մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավական պետության առումով մեր ունեցած համեստ նվաճումները ու այդպես առաջ են շարժվելու»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Լարիսա Ալավերդյանն այս պայմաններում պատահական չի համարում նաև այն մթնոլորտը, որը ձևավորվել է հասարակության մեջ: Խոսքը հատկապես մարդու մահը խրախճանք դարձնելու այն անընդունելի վարքագծի մասին է, որին առաջին անգամ չէ, որ ականատես ենք լինում: «Մահվան շուրջ խրախճանքը հատուկ է սատանիստներին: Այդ աղանդը քայքայիչ աղանդների թվին է պատկանում: Այս իշխանության նպատակներից մեկը հասարակության վրա նաև որպես քայքայիչ աղանդ գործելն է: Հայաստանում այս առումով խորքային աշխատանք է կատարվել: Քայքայել՝ այլափոխելով, այլասերելով ազգային ինքնությունը: Արժեհամակարգի քայքայման վրա են աշխատում: Սա է պատճառը, որ հիմա ցանկացած գաղափար, ինչպիսին, օրինակ՝ թուրք- ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը սպասարակելու իրողությունն է, տոլեռանդ է ընդունվում շատերի կողմից: Ինչո՞ւ, որովհետև քայքայվում են հոգևոր արժեքները, նաև հայի հոգեկերտվածքի վրա են աշխատում: Այս ամենը մեր բոլորի աչքի առջև է կատարվել, ու չի եղել հասարակության հետ այն համապատասխան աշխատանքը, ինչն այսօր կբացառեր նման վիճակը: Մենք բոլորս ժամանակին թերացել ենք շատ հարցերում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности