Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԱՄՆ-ը ձգտում է լարվածություն ստեղծել Ռուսաստանի դաշնակիցների շրջանում. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

News.ru-ն «Ի՞նչ է փնտրում ԿՀՎ-ի տնօրենը Երևանում» վերնագրով հոդվածում գրում է, որ կարիերային դիվանագետ, Ռուսաստանում նախկին դեսպան, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, այժմ ԿՀՎ-ի տնօրեն Ուիլ յամ Բյորնսը շտապ թռել է Երևան առանց ավելորդ հրապարակայնության: Ինչպես շատերը համոզված էին, Բյորնսը պետք է կրկին ստանձներ պետքարտուղարի պաշտոնը, բայց Ջո Բայդենը նրան ուղարկել է ղեկավարելու ԿՀՎ-ն, որը նախկինում երբեք դիվանագետները չեն կառավարել: Ըստ երևույթին, հատուկ դեր է խաղացել ներկա միջազգային իրավիճակը և ամերիկյան «թիկնոց-դաշույն»-ի մասնագետների դիվերսիոն ակտիվ աշխատանքների անցման անհրաժեշտությունը նախկին ԽՍՀՄ տարածքում Ռուսաստանի համար «երկրորդ ճակատների» ստեղծման ուղղությամբ։

Իսկ ԱՄՆ-ի հետախուզության նոր գլխավոր աշխատակիցը լավ է տիրապետում ռուսերենին և համարվում է նաև Հարավային Կովկասի և կոնկրետ Ղարաբաղի հարցով փորձագետ։ Այսինքն, տիրապետում է այդ տարածաշրջանի թեմաներին, որտեղ ամերիկացիներն ամբողջ ուժով փորձում են ներս մտնել՝ թուլացնելով անձամբ Վլադիմիր Պուտինի խաղաղապահ նախաձեռնությունների ազդեցությունը և միաժամանակ կապել Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքերը։ Բյորնսի այցի մեկ այլ էական նրբերանգ էլ կա. նա տիրապետում է նաև արաբերենին։ Եվ հենց այդ պահին Բայդենը շրջում էր Մերձավոր Արևելքով, և, կարծես թե, շատ օգտակար կլիներ նման մասնագետին, ինչպես գլխավոր լրտեսն է, ունենալ ձեռքի տակ՝ հատկապես Սաուդյան Արաբիայում։ Բայց նրան հրամայել են թռչել Երևան, ինչը միայն ցույց է տալիս այն շտապողականությունը, որ ԱՄՆ-ը ցուցաբերում է Հարավային Կովկասում, և որը ուղղված է առաջին հերթին Ռուսաստանի շահերի դեմ։

ԱՄՆ-ը ձգտում է լարվածություն ստեղծել Մոսկվայի դաշնակիցների շրջանում, և հատկապես այն դաշնակիցների շրջանում, որոնք արտասահմանում համարվում են ոչ այնքան կայուն։ Ուրեմն, ինչո՞ւ է ԿՀՎ-ի ղեկավարը բառացիորեն շտապել Հայաստան՝ մի փոքրիկ երկիր, որտեղ արդեն իսկ գործում է ամերիկյան ամենամեծ դեսպանատներից մեկը։ Հայաստանի ղեկավարության հետ նրա հանդիպումների պաշտոնական արձանագրությունները չոր են ու ժլատ: Ոչինչ ավելին, քան ընդհանուր արտահայտություններ համագործակցության զարգացման և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մասին: Իհարկե, առանց նման քողածածկման անհնար է քննարկել շատ ավելի գաղտնի հարցեր։

Սակայն հանրության լայն շերտերի համար տարածվել է նաև վարկած, որ Բյորնսը և Փաշինյանը քննարկել են ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ապօրինի ունեցվածքի խնդիրը։ Փաշինյանի համար դա, իհարկե, սկզբունքային է, քանի որ Խաչատրյանին առաջադրված յուրացումների մեղադրանքները հնարավորություն են տալիս կապ հաստատել երկրի ողջ նախկին ղեկավարության հետ՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից, որը հայտնի է ռուսական իր սերտ կապերով։ Խաչատրյանը ձերբակալվել է, ապա գրավի դիմաց ազատ արձակվել և նույնիսկ շահել դատավարությունը Փաշինյանի և նրա մամուլի քարտուղարի դեմ՝ ստիպելով նրանց ներողություն խնդրել չապացուցված մեղադրանքների բարձրաձայնման համար։

Նման կերպ ամերիկացիները, իհարկե, կարող են անձնական նվեր մատուցել Հայաստանի «բազմավեկտոր» վարչապետին, որ գործ հարուցվի նախկին նախարարի առանձնատան առգրավման գործով։ Եվ, ինչպես ընդունված է, դրա դիմաց Հայաստանի իշխանություններից պահանջել մի շարք այլ ծառայություններ։ Բայց հանուն այդ նպատակի չարժեր, որ հենց ինքը՝ գլխավոր սցենարիստը, թռչեր օվկիանոսի վրայով և հասներ Երևան։ Հեռախոսային կապը և այլ կոդավորված ալիքները լավ էլ աշխատում են: Հատկանշական է այն, որ միևնույն ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներն են հանդիպել Թբիլիսիում, որը Անդրկովկասում գտնվող ամերիկյան բազան է։ Եվ հնարավոր է, որ Ուիլ յամ Բյորնսը շտապում է ինչ-որ կերպ ազդել հարևանների՝ առանց այդ էլ երկար երկխոսության ընթացքի վրա։ Բայց պետք է նաև համարձակվել ենթադրել, որ ամերիկացիներին շատ է անհանգստացնում երեք երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպումը Իրանում։ Հատկապես համաշխարհային ազդեցության նոր բևեռի՝ ԲՌԻԿՍԻ-ի դիրքերի ամրապնդման ֆոնին, որտեղ մտնել արդեն պաշտոնապես ձգտում է Թեհրանը, ինչպես նաև Թուրքիան՝ Պետդեպարտամենտի վերջին կտրուկ վերջնագրի ֆոնին։ Վաշինգտոնը Անկարայից պահանջում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ Թեհրանին ուժով սպառնում է ընդհատել միջուկային նախագծերը։

Հայաստանը սահմանակից է և՛ Թուրքիային, և՛ Իրանին։ Այդ իսկ պատճառով եռյակի գագաթաժողովի մասնակիցները չեն կարող այդ երկիրը չներգրավել իրենց համագործակցության ծրագրերի իրականացման մեջ։ Մասնավորապես, Հայաստանի տարածքով կարող են անցնել այնպիսի կարևոր երթուղիներ, որոնք ուղղակիորեն կկապեն Ռուսաստանն իր գործընկերների հետ։ Ուստի, ԱՄՆ-ը չափազանց շահագրգռված է, որ Հայաստանը չմիանա համագործակցության որևէ այնպիսի ծրագրի, որը սկզբունքորեն նոր մթնոլորտ կստեղծեր այդ ենթատարածաշրջանում։ Այդ առաքելությունը հեշտ չէ՝ հաշվի առնելով Հայաստանի կախվածությունը ռուսական բազմակողմ օգնությունից և Իրանի, այժմ նաև Թուրքիայի հետ տնտեսական կապերի զարգացումը։ Բայց «գայթակղության» համար ընտրվել է փորձառու, լավատեղյակ դիվանագետ, որն ընդունակ է «հասարակ ուլունքներով» ցնցել տեղի քաղաքական գործիչներին։

Ե՛վ Բյորնսի հետ բանակցությունների սերտությունը, և՛ նրա ընդունման մակարդակը վկայում են այն մասին, որ Երևանում բարձրացվել են աշխարհաքաղաքական գլոբալ բնույթի հարցեր։ Թեև չկա այնպիսի գաղտնի բան, որը ակնհայտ չդառնա։ Եվ շուտով, ընդհանուր առմամբ, հայտնի կդառնա, թե ինչի շուրջ է եղել սակարկությունը։ Այնպես որ, եթե վաղը ՄԱԿ-ում Ռուսաստանի համար մեկ այլ կարևոր բանաձևի քվեարկության ժամանակ ևս Հայաստանի ներկայացուցիչը կրկին ձեռնպահ մնա, ապա դա մեծ զարմանք չպետք է առաջացնի։ Այդպիսին է ակտիվորեն սնուցվող բազմաուղղվածության մոտեցումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности