Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Անտարբերությունը մեղք եմ համարում, հատկապես, երբ այն քո ճակատագրի նկատմամբ է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Երիտասարդ դերասանուհի Ման ՆԷն Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին` չորրորդ կուրսի երկրորդ կիսամյակում առաջարկ ստացավ և սկսեց նկարահանվել հեռուստասերիալում: «Միշտ մտածել եմ, որ իմ կարիերայի սկզբում նախ պետք է թատրոնում հանդես գամ, բայց եղավ ճիշտ հակառակը: Բուհն ավարտելուց հետո էլ շարունակեցի նկարահանվել` գրեթե առանց մեծ դադարների, լարված գրաֆիկով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է դերասանուհին, որը ներկայում նկարահանվում է «Ամեն տարի գարնանը» հեռուստանովելում:

Ընդգծում է` թատրոնն ու կինոն նույն աշխարհի տարբեր կետերն են:

«Բայց կա սկզբունք` կա՛մ պետք է քեզ լիարժեք դրսևորես ֆիլմերում, կա՛մ թատրոնում: Հիմա նախընտրում եմ կինոն, այս ժամանակաշրջանում այն ինձ ավելի հետաքրքիր է, գուցե հետո ցանկություն լինի նաև ներկայացումներում հանդես գալ, ձմռանն առաջարկ ստացել եմ, բայց մերժել այն: Ի դեպ, ուսանողական տարիներին տարբեր դերեր կերտել եմ ուսանողական թատրոնում»,-նշում է մեր զրուցակիցը:

Իր նոր սկսվող` դեռ երկամյա կարիերայի ընթացքում հասցրել է նկարահանվել մի քանի հեռուստասերիալներում, իսկ անցած տարի` ռեժիսոր Ել. Արշակյանի գեղարվեստական կարճամետրաժ «Նունիկ» ֆիլմում, որն արտերկրում մասնակցել է մի քանի փառատոնների, հաղթանակներ գրանցել տարբեր անվանակարգերում, իսկ Հայաստանում ֆիլմը դեռ չի ցուցադրվել: Դերասանուհուց, որը մտքեր ունի ուսումն արտերկրի բուհերից մեկի կինոյի բաժնում շարունակելու և որը կարողացել է իր գործունեության այս փուլում դրսևորել իրեն տեսախցիկների առջև, հետաքրքրվում ենք մեր ֆիլմարտադրության մասին` խնդիրների ու հաջողությունների համատեքստում:

«Հիմնական բացասական կողմը մեզ մոտ ֆինանսի հետ է կապված: Վստահաբար, ունենք լավ ռեժիսորներ և դերասաններ: Կարծում եմ, որ հայկական կինոն, ճիշտ է, թույլ զարկերակով, բայց զարգանում է, իհարկե, երբ համեմատում եմ արտասահմանյան ֆիլմերի հետ, անելիքներ ունենք: Ըստ իս, թատրոնն այս շրջանում նահանջում է իր դիրքերից: Ֆիլմ նկարելը շատ բարդ գործընթաց է: Մարդիկ ուղղակի նստում և դիտում են ֆիլմը, որը մի ամբողջ մեծ թիմի աշխատանքի արդյունքն է: Մեկմեկ անգամ հումորով ասում եմ` կինո նկարելը մի ամբողջ կինո է: Կինոն քանդակի պես է` պահանջում է երկար, նուրբ ու մանրակրկիտ աշխատանք: Երբ մեզ մոտ սովորեն դերասանի հագուստի կոճակից մինչև մազի ծայրի վրա ավելի մանրակրկիտ ու դանդաղ աշխատել, ամեն ինչ լավ կլինի»,- ասում է Ման ՆԷն:

Նրա կարծիքով` մեր ֆիլմերում նաև հասարակ լինելն է պակասում: «Մեզ մոտ բնականությունն է պակասում: Երբ մեր դերասանները կցանկանան ներկայանալ իրենց դեմքի ողջ թերություններով հանդերձ, կցանկանան ներկայանալ առավելագույնս բնական ձևով, թերություններն էլ առավելություն կդիտվեն: Դրսում, օրինակ` դա շատ է գնահատվում: Մեզ մոտ բոլորը փորձում են կատարյալ ձևով ներկայանալ և, օրինակ` դեմքին ունեցած կնճիռները թաքցնել, սա իրենց համար գուցե թերություն է, բայց իրականում այն առավելություն կարող է լինել: Երբ մեր ռեժիսորները կդադարեն նկարահանել նույնանման դեմքերի, կփորձեն գտնել, տեղ տալ ավելի երիտասարդ ու բնական դերասանների, մեր կինոն ավելի հետաքրքիր կդառնա: Օրինակ` իմ երազանքն էր, որ որևէ ֆիլմում առանց շպարի ներկայանամ, այնպես, ինչպիսին կամ, «Նունիկ» ֆիլմում իմ այդ երազանքն իրականացել է: Ֆիլմում ներկայացնում ես առօրյա կյանք և բնական է, որ առօրյայում չես կարող լինել միշտ հարդարված մազերով և շպարված, միշտ փորձում եմ այս նուրբ սահմանը պահել»,-հավելում է զրուցակիցս:

Իսկ ինչպե՞ս է լրացնում այն մեծ էներգիան, որ սպառում է նկարահանման հրապարակում: Գերլարված գրաֆիկով աշխատելիս էներգիայի հավել յալ աղբյուրներ են անհրաժեշտ: Ման ՆԷն էներգիան ստանում է բնությունից ու լեռներից: Սիրում է լինել Հայաստանի տարբեր անկյուններում: «Ծնվել և մեծացել եմ Ապարանում, իսկ մանկությանս տարիներն անցել են սարերում, որտեղ անսպառ է մաքուր օդը: Այն անհրաժեշտ է մարդուն ապրելու համար: Ասածիս մեջ մի քիչ հումոր կա, բայց երբ խորապես նայենք հարցին, գուցե չկա էլ: Ընկերների մի լավ խումբ ունենք, համախմբվել ենք հայրենիքը ճանաչելու գաղափարի շուրջ` լինելով մեր երկրի ամենատարբեր վայրերում, բարձրություններ հաղթահարելով: Սա է միակ տարբերակը: Այո, սիրում եմ բնությունը: Իմ վարպետ Նիկոլայ Ծատուրյանն ասում էր, որ Աստված բնության մեջ է: Սա այնքան ճիշտ միտք է, իրականում բնությունը կատարելություն է: Եթե նայենք լեռներին, ծառ ու ծաղկին, կտեսնենք, որ դրանք կատարյալ են, քանի դեռ մարդկային ձեռքը չի դիպել դրանց: Սարերում հանգստանում եմ, էներգիա ստանում: Անընդհատ մասնակցում եմ արշավների, բարձրությունը հաղթահարելով` մեծ էներգիա եմ կուտակում: Բնությունն ինձ հանգստացնում է»,-նշում է դերասանուհին:

Ի դեպ, մեր զրույցի հաջորդ օրը նա ընկերների հետ Սյունիք էր ուղևորվելու, իսկ նրա տպավորությունների, զգացողությունների ու բնությունից ստացած էներգիայի մասին պատմում էին իրար հաջորդող լուսանկարները: Հայրենիքի մասին զրույցը հանգեցնում է հաջորդ հարցիս: Մինչ դերասանուհու հետ զրուցելը, մի փոքր «շրջել» էի նրա սոցիալական էջերում, կարդացել գրառումները: Ման ՆԷն բավականին սուր է անդրադառնում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Գրառումները կարդալուց ակամայից հիշեցի բոլոր այն մեկնաբանությունները, երբ մեզ՝ լրագրողներիս ասում են` մենք դերասան ենք, քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք սպորտսմեն ենք, քաղաքականությունը չենք մեկնաբանում` մոռանալով ամենակարևորը, որ, ի վերջո, բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք` անկախ մասնագիտությունից, պաշտոնից և այլ հանգամանքներից:

«Մենք` դերասան, բժիշկ, լրագրող, սպորտսմեն լինելուց առաջ առաջին հերթին ՀՀ քաղաքացի ենք: Քաղաքացի լինելը, հետաքրքրվելն ու ցավելն այն ամենի մասին, ինչ կատարվում է քո հայրենիքում ու քո շուրջը, ընդհանրապես կապ չունի մասնագիտության հետ: Իրապես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք դա պատճառ են դարձնում և ասում` արվեստի ներկայացուցիչ եմ և ինձ չի հետաքրքրում քաղաքականությունը: Այո, քաղաքականությունը քեզ կարող է չհետաքրքրել, բայց չէ՞ որ այդ քաղաքականությունն է որոշում քո ճակատագիրը: Երբևէ չեմ վախեցել ներկայացնել տեսակետս իմ երկրում կատարվող իրադարձությունների մասին: Անտարբերությունը մեղք եմ համարում, հատկապես, երբ այն քո ճակատագրի նկատմամբ է: Իսկ այն, ինչ կատարվում է այսօր մեր երկրում, ցավով եմ նշում` քաղաքականության սահմաններից դուրս է: Հայրենիքի ճակատագրի հանդեպ անտարբեր լինելն ինձ համար հավասարազոր է հայ կոչվելու հանդեպ անտարբեր լինելուն, եթե ավելի կոպիտ ձևակերպեմ, հայ լինելը չընդունելուն: Եթե չգիտես, թե հայրենիքդ և դու դեպի ուր եք գնում, ուրեմն քեզ համար ամեն ինչ միևնույնն է: Ինձ համար երբեք ոչինչ միևնույնը չէ: Ամեն ինչ սկսվում է անտարբեր լինելուց: Չեմ սիրում և չեմ էլ փորձի մարդկանց պարտադրել իմ կարծիքը, բայց ցանկացած հարցի վերաբերյալ եթե ունեմ հստակ համոզմունք, որն արդարացված է, չեմ վախենա բարձրաձայնել»,-ասում է Ման ՆԷն:

Իսկ վերջում` կարիերայի հետ կապված ապագա ծրագրերի մասին: «Արտասահմանում ուսումը շարունակելու մտքեր կան: Շատ եմ ուզում նկարահանվել ֆրանսիական կինոյում, ինչոր քայլերով փորձում եմ մոտենալ իմ այդ երազանքին: Որոշ ժամանակ հետո դադար կվերցնեմ, քանի որ էներգիայի մեծ պաշար սպառելով` կարիք ունեմ վերականգնվելու»,- եզրափակում է դերասանուհին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности