Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ինչ եղավ, երեխեքին եղավ». Արմենի մահից, հուղարկավորությունից հետո անգամ ընտանիքն անպատասխան մնացած հարցեր ունի. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արմեն Խանգալդյանը երկամյա ծառայությունից հետո այս տարի հուլիսին պետք է տուն վերադառնար, բայց 44-օրյա պատերազմը թույլ չտվեց: Նրա մասին հիշողություններով կիսվում է քեռու կինը, ասում՝ մեր տան երեխան էր: Արմենի կյանքն անցել է Նորամարգ գյուղում՝ մանկություն, մանկապարտեզ, դպրոց:

«Համեստ էր, խելոք, նպատակասլաց, յուրահատուկ, տարբերվող, բոլորին օգնության ձեռք էր մեկնում: Դպրոցում լավ էր սովորում՝ լիարժեք հարվածային էր: Գերազանց էր պատմությունից: Այդ առարկայի հետ էին կապված իր բոլոր նպատակները, պատմաբան, մանկավարժ, անգամ էքսկուրսավար, սրանցից մեկն իր մասնագիտությունը պետք է դառնար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սյուզաննան:

Արմենը որոշել է ծառայությունից վերադառնալուց հետո բուհ ընդունվել, հստակ չէր կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում: Դեռ դպրոցական տարիներից պատանի երկրապահ էր, զինվորական ծառայությանը պատրաստ էր բոլոր առումներով ու մեծ սիրով է մեկնել բանակ՝ ուղղությունը դեպի Արցախ: «Հնարավորություն կար, որ մեկ տարի ուշ զորակոչվեր, իրեն ասացինք՝ ընդունվի բուհ, հետո մեկ տարուց կգնաս: Հրաժարվեց՝ չէ, իմ տարիքի տղերքի հետ կգնամ, իրենց հետ էլ կգամ: Մեկ-մեկ մտածում եմ՝ երևի ի սկզբանե կանխորոշված էր երեխեքի ճակատագիրը: Անհամբեր սպասում էր: Երբ զորակոչվելու թուղթը եկավ, իր մոտ մի իսկական ուրախություն էր: Ընկերներով օրերն էին հաշվում, որ պիտի գնան բանակ»,-նշում է զրուցակիցս:

Նրանց թվում էր նաև Գևորգ Մարգարյանը, ում մասին ևս պատմել եմ: Երկու օրվա տարբերությամբ զորակոչվել են, պետք է հուլիսին վերադառնային, բայց երկուսն էլ գնացին դեպի հավերժություն: Երկու ամսվա ծառայող էր Արմենը, երբ սկսվեց պատերազմը: Սյուզաննան ասում է, որ մինչև վերջին օրն իր հետ կապ են պահել: «Պատերազմի սկսվելու օրը եղել է պոստերում: Հրետանավոր էր: Առաջին օրը զանգեց, իրենց խմբից արդեն ոչ ոք ողջ չէր, մենակ ինքն էր մնացել: Զանգեց քեռուն, այնտեղի տարածքին ծանոթ էինք, ասաց՝ Արմեն, պոստիցդ շարային քայլերով հետ դարձ արա ու վազիր: Ահագին տեղ վազել էր, միացել ուրիշ խմբի: Հետո երեխեքին հավաքել էին, նորից տարել առաջնագիծ: Անընդհատ գնում էին առաջ, հետո նահանջում: Հոկտեմբերի 13-ին թե 14- ին չէինք կարողանում իր հետ կապվել, խառնվել էինք իրար: Ինչ-որ տան համարից զանգ եկավ ինձ, պատասխանեցի. Արմենն էր: Ասում եմ՝ ինչի չես զանգում, բա՝ նահանջել ենք, ինչ-որ տուն է, հիմա այդ տանն ենք: Հետո հրամանատարների հետ էին կապվել, եկել էին երեխեքի հետևից ու նորից տարել առաջնագիծ»,-վերհիշում է պատերազմական օրերը:

Հավելում է՝ վտանգը ոնց որ հետապնդեր Արմենիս, ասում էր՝ անընդհատ առաջ են ուղարկում, բայց ով գնում է, էլ հետ չի գալիս: Ջաբրայիլ, Ֆիզուլի, Հադրութ, անընդհատ հետ ու առաջ, մի վայրից մյուսն են տեղափոխվել: «Հոկտեմբերի 19-ի երեկոյան ենք իր հետ վերջին անգամ խոսել, պապիկի հետ խոսեց: 20-ի առավոտյան զանգեցինք, անհասանելի էր, հինգ օր հետո կարողացանք կապվել իրենց սերժանտներից մեկի հետ, ասաց՝ տարբեր տեղերում ենք, կփորձեմ իր հետ խոսել, կասեմ կզանգի ձեզ: Նորից ենք զանգում, ասում է՝ չգիտեմ՝ որտեղ է, նահանջել ենք: Հետո քեռին զանգահարեց, ասաց՝ հիվանդանոցներում նայեք: Գուցե արդեն ինչ-որ տեղեկություն ուներ, չգիտեմ: Հասել ենք մինչև Գորիս, ամեն տեղ նայել, անգամ դիահերձարաններում, Արմենը ոչ մի տեղ չկար:

Չգիտեինք էլ՝ վիրավոր է, թե արդեն զոհվել է: Հետո մի հոլովակ տեսանք, որտեղ մի տղա կազմվածքով, քայլվածքով շատ նման էր մեր երեխուն: ԱԱԾ եկանք, բայց ասացին, որ դա Էջմիածնի քիմիկների խումբն է, այսինքն՝ հերքվեց, որ Արմենն է: Մայրիկն այդ ընթացքում նաև ԴՆԹ անալիզ էր հանձնել: «Ամերիկայի ձայնը» տեսանյութ պատրաստեց, հույս ունեինք, որ ինչ-որ մեկը կճանաչի, տեղեկություն կստացվի: 2021 թ. մարտին զանգ ստացանք՝ գտել էին Արմենին, ասացին, որ դեկտեմբերից իրենց մոտ է»,-նշում է զրուցակիցս:

Սարսափով եմ ֆիքսում, որ անգամ զոհվելուց հետո Արմենը երկար ճանապարհ է անցել՝ մինչև կհասներ տուն՝ Նորամարգ: Արմենի մահից, հուղարկավորությունից հետո անգամ ընտանիքն անպատասխան մնացած հարցեր ունի: Նրանց ասել են, որ Արմենին Հորադիզում են գտել, բայց ընտանիքի ունեցած տեղեկություններով, Արմենի հետ ունեցած զրույցների արդյունքում իրենք վստահ են, որ նա այնտեղ չի եղել: Սյուզաննան ասում է՝ ճշտել են, որ կարգն այսպես է՝ որտեղից գտնում են մարմինը, հստակ նշում են վայրը: Այս առումով հարցեր ունեն, Արմենը Հորադիզում չի եղել: Նրա խոսքով, տղայի մարմինը վնասված չի եղել, իրենց չեն փոխանցել որևէ իր Արմենից՝ գլխարկ, գոտի, ոչինչ: «Իր ծոցագրպանում խաչ ուներ, ընկերուհին էր նվիրել, այն միշտ իր հետ էր, դա էլ չկար: Միակ փաստը, որ իրենք Արմենին են հուղարկավորել, ԴՆԹ անալիզն է: Մեզ ասել էին, որ մարմինն ամբողջական չէ, մասնատված է, բայց երբ գնացել էին դիահերձարանից այն վերցնելու, նման տպավորություն չեն ստացել: Խնդրեցինք, որ գոնե նկար լինի, որ նաև այդպես համոզվենք, որ Արմենն է, բայց դա էլ չկա»,-հավելում է նա:

Ասում է՝ նման մանրամասներ պատմելու պատճառն այն է, որ դեռ բազմաթիվ հարցեր ունեն, որոնք պատասխաններ չեն ստացել ու նաև այդ պատճառով մինչև հիմա սպասում է Արմենի վերադարձին, անգամ մտածում, որ գուցե գերի է ընկել, ճիշտ է՝ դա էլ է դաժան բան, բայց գոնե հույս կա, որ մեկ անգամ էլ կտեսնեն իրենց տղային: Արմենի մահվան պատճառը հայտնի չէ, իսկ մահվան օրը նշվել է հոկտեմբերի 20-ը:

«Ասել ենք, որ իր հետ վերջին անգամ հոկտեմբերի 19-ին ենք խոսել, իրենք էլ մահվան օր նշել են հոկտեմբերի 20-ը»,-ասում է տղայի քեռու կինը:

Իսկ հիմա ընտանիքը մնացել է իր հուշերի հետ, տղայի քեռին էլ է պատերազմի օրերին Արցախում եղել, հիմա էլ իրեն մեղադրում է, որ չի կարողացել Արմենի կողքին մնալ, գուցե... «Հիմա էլ մեր կյանքը ջրի հունով գնում է, մենք էլ ծիծաղում ենք, հետո մեզ մեղադրում ենք, ուրախանում ենք, մեղադրում ենք, երեխաների հետ ժամանակ ենք անցկացնում, էլի մեզ ենք մեղադրում: Մտածում ենք՝ ինչի համար պիտի երեխեքի ճակատագիրը սենց դասավորվեր: Ամեն մեկս մեր ցավով ապրում ենք: Մի կողմից՝ ուրախանում ես, որ քո տղան ամուսնացած չէր, երեխա չունի, մի կողմից էլ՝ տխրում, որ իր ժառանգին երբեք էլ չես տեսնելու: Ինչ եղավ, երեխեքին եղավ: Մենք ապրում ենք՝ ասում ենք, խոսում, անգամ ծիծաղում, թեկուզ մեղադրելով, բայց ապրում ենք: Իրենց հետ նման բան չպետք է լիներ: Սփոփանք է, որ հերոսացած գնացին, իրենց հուր-հավիտյան հիշելու են: Բայց դա էլ, իհարկե, չի սփոփում»,-եզրափակում է Սյուզաննան:

Հ. Գ. Արմեն Խանգալդյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию