Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Կովկասյան խաղաղությունը մոլորվել է լեռներում». «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

kommersant.ru-ն գրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի` Թբիլիսիում կայացած բանակցությունները դարձան նրանց առաջին հանդիպումը առանց միջնորդների և դիվանագիտական նոր հարթակում։ Բանակցություններից առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առանձին հանդիպումներ է անցկացրել արտգործնախարարների հետ` փորձելով տրամադրել նրանց գործնական արդյունքի համար։ Նախագահ Ալիևը ևս կոչ է արել բանակցողներին հասնել գործնական արդյունքների։ Դրական վերաբերմունք է դրսևորվել նաև Երևանում։ Սակայն բանակցություններից հետո արտգործնախարարների հայտարարությունները, չնայած պարզեցված ձևակերպումներին, ցույց են տալիս, որ կողմերի դիրքորոշումները չեն համընկել, և յուրաքանչյուրը խոսել է ըստ իրեն։

Ավելին, Բաքուն և Երևանը, կարծես միմյանց չլսելով, տարբեր առաջնահերթություններ են դրել հիմնարար հարցերի շուրջ։ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Թբիլիսիում «ընդգծվել է եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը, մասնավորապես Հայաստանի զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքից»: Իր հերթին, ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, «տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը` համաձայն նրա միջազգային մանդատի»։ Այսպիսով, Երևանի պաշտոնական հայտարարության մեջ կա առնվազն երկու գրգռիչ, որոնք առաջացնում են Բաքվի ցավոտ արձագանքը։ Առաջինը «Լեռնային Ղարաբաղի հակամարտության» սահմանումն է, որը ադրբեջանական կողմը համարում է ավարտված Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակից հետո։ Երկրորդը կոչն է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը փաստացի դադարել է գոյություն ունենալ, և Բաքուն բացառում է վերադարձը այդ ձևաչափին։

Նշենք, որ Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները տեղի են ունեցել սահմանին նոր սրման ֆոնին, որտեղ վերջին շաբաթներին հաճախակի են դարձել փոխհրաձգությունները։ Բացի այդ, Թբիլիսիում ԱԳ նախարարների բանակցություններին նախորդել են նախագահ Ալիևի մի շարք աղմկահարույց հայտարարությունները, որտեղ մատնանշվել են բանակցային գործընթացի (որի երաշխավորը Մոսկվան է) աճող խնդիրները։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Ադրբեջանի նախագահը հանգամանորեն քննադատել է ռուսական կողմին՝ նրա վրա դնելով երեք երկրների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվության մի մասը։ Այսպիսով, ըստ Իլհամ Ալիևի, Բաքուն բազմիցս է բարձրացրել Ղարաբաղից (որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը) հայկական կազմավորումների դուրսբերման հարցը։ Ոչ պակաս կատեգորիկ է եղել նաև նրա հայտարարությունը Ղարաբաղի կարգավիճակի և ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի վերաբերյալ։ «Ադրբեջանի նախագահի հայտարարությունը Թբիլիսիում հանդիպման նախօրեին պատահական չէ, քանի որ բանակցային գործընթացում լճացում է:

Չնայած այն հանգամանքին, որ դեռ մարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «Ղարաբաղի հարցում նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին, Երևանը կրկին սկսել է խոսել «Ղարաբաղի կարգավիճակի» և ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման անհրաժեշտության մասին, այդ թվում` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ։ Բաքվում դա ընկալվում է որպես Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերականգնում»,- «kommersant»-ին բացատրել է ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի համանախագահ Ֆարիդ Շաֆիևը: Իր հերթին, Բաքվի Քաղաքացիական հասարակության կենտրոնի տնօրեն Ռաֆիկ Իսմայիլովը «kommersant»-ին բացատրել է ադրբեջանական կողմի այն տրամաբանությունը, որ առաջին անգամ բարձրացրել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում հայկական զինված կազմավորումների առկայության հարցը։ «2020 թվականի նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո հայկական զինված կազմավորումների հարցը դարձել է հիմնաքար։

Այն ժամանակ շատերը կարծում էին, որ ռուս խաղաղապահներն ի վերջո կլուծեն այդ հարցը։ Սակայն գրեթե երկու տարի է անցել, բայց հարցը դեռ օրակարգում է, և Ադրբեջանի իշխանությունն այդ առումով քաղաքական և իմիջային վնասներ է կրում։ Միևնույն ժամանակ, հայկական կողմը փորձում է այդ գործոնը ներկայացնել որպես Ադրբեջանի ոչ վերջնական հաղթանակ»,- պարզաբանել է Ռաֆիկ Իսմայիլովը։ Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Էմանուել Մակրոնին՝ ասելով. «Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծման գործընթացին»: Իսկ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ Թբիլիսիում կայացած բանակցություններից մեկ օր առաջ անսպասելի այցով Երևան էր ժամանել ԱՄՆ-ի ԿՀՎ-ի տնօրեն Ուիլ յամ Բյորնսը և բանակցություններ վարել ԱԽՔ Արմեն Գրիգորյանի և վարչապետ Փաշինյանի հետ։

Ըստ Երևանի պաշտոնական հայտարարությունների, «խոսք է եղել տարածաշրջանում անվտանգության մթնոլորտի, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի առկա մարտահրավերների ու մոտեցումների մասին», «քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր», ինչպես նաև «շոշափվել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները»։ «Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմաքաղաքական և տնտեսական դաշնակիցը, նաև ուղիներ է փնտրում Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու համար՝ նպատակ ունենալով Բաքվի հետ բանակցություններում նոր լծակներ ձեռք բերել», - պարզաբանել է Շաֆիևը «kommersant»-ին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности