Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ
ПОЛИТИКАՌուսաստանը հասանելի բոլոր գործիքներն կիրառում Է ԼՂ հակամարտության կողմերին միջնորդական օժանդակություն ցուցաբերելու համար, ներառյալ բարձր մակարդակի հանդիպումները: Այդ մասին ասված Է անցնող տարվա արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է«Արմենպրես» -ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ պահպանվող բարդ իրադրության լույսով Ռուսաստանն ակտիվ դեր Է խաղացել հակամարտության կողմերին միջնորդական օժանդակություն ցուցաբերելու հարցում՝ դրա համար կիրառելով հասանելի բոլոր գործիքները, այդ թվում՝ ամենաբարձր ու բարձր մակարդակի հանդիպումները,-տեղեկացրել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:-Համապատասխան նախաձեռնությունները հանգամանորեն քննարկվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլին Երեւան եւ հունիսին Բաքու կատարած այցերի ընթացքում, ինչպես նաեւ քննրկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ համապատասխանաբար ապրիլին եւ մայիսին Մոսկվա կատարած պաշտոնական այցերի ժամանակ»:
«Դեկտեմբերի սկզբին Բելգրադում ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ ամրագրված Է կողմերին ուղղված հաստատակամ կոչը՝ հաստատել հավատարմությունը հակամարտության խաղաղ լուծմանը եւ առկա առաջարկությունների հիման վրա շարունակել համապարփակ կարգավորման հասնելուն նպատակամղված աշխատանքը»,-նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում:



