ԿԲ-ն ՀՀ-ում դե ֆակտո երբեք չի եղել անկախ կառույց, մոռանանք դրա մասին. Նաիրի Սարգսյան
ЭКОНОМИКАHetq.am-ը հրապարակել է «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր, նախկինում ԱԺՄ անդամ Վահե Վարսանյանի նամակը, որում վերջինս խոսում է այն մասին, որ Միշա Չալաբյանը՝ Ավետիք Չալաբյանի հայրը պատմել է իրեն, որ իր կրտսեր որդուն՝ Արա Չալաբյանին, որը ԿԲ կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարն է, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ աշխատանքից ազատման դիմում գրի: ԿԲ նախագահն ասել է, որ իրեն այդպես անել ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը.
«Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հետ վաղեմի մոտ հարաբերությունները, նույն օրն էլ դրա մասին գրեցի նրան՝ ակնկալելով պատասխան: Մամուլում ևս եղել էին այս թեմայով հրապարակումներ, սակայն հերքում չէր եղել: Մինչև չորեքշաբթի որևէ պատասխան չստանալով՝ այսօր զանգահարեցի նրան: «Նամակը կարդացել եմ: Բեր էդ հարցը չքննարկենք»,- պատասխանեց Փաշինյանը: «Բա եթե էս հարցը չքննարկենք, ուրիշ ի՞նչ հարց քննարկենք: Սենց չեղավ, դրա համար չէինք 18 թվին իշխանություն փոխում»: Նա շարունակում էր նույն բանը՝ «Բեր էս հարցը չքննարկենք, բեր էս հարցը չքննարկենք»:
Փաստորեն, չեղած տեղը, Ավետիք Չալաբյանի նկատմամբ անազնիվ ձևով գործ սարքեցին, բավական չէ, հիմա էլ ընկել են եղբոր հետևից»,- ասվում է նամակի մեջ: