Ереван, 27.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Նվեր-տուփեր՝ Արցախում ծնվող նորածինների համար

ОБЩЕСТВО

«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի «ՍերԱրցախ» ծրագիրն ուղղված է Արցախում նորածին երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը: Նորածինների համար տուփեր պատրաստելու գաղափարը Աննա Աստվածատուրյան Թերքոթի մոտ առաջացել է վեց տարի առաջ: «Կարդում էի Ֆինլանդիայի մասին, այնտեղ պետությունը օգտակար պարագաներով տուփեր է պատրաստում նորածինների համար: Վաղուց ուզում էի նման ծրագիր իրագործել Արցախի համար: Հիմա ճիշտ ժամանակն է: Ցանկանում ենք աջակցել նորածիններին՝ հոգեպես և, իհարկե, ֆինանսապես՝ այս նվերների տեսքով: Գաղափարն ունեի, բայց ինչի՞ց սկսել: Նախ՝ զրուցեցի ընկերուհիներիս հետ, որոնք երեխաներ ունեն, և հարցրեցի՝ ի՞նչ կցանկանայիք տեսնել նման նվեր-տուփի մեջ: Այսպես կազմվեց անհրաժեշտ իրերի ցանկը, հետո արդեն երկրորդ հարցն առաջացավ՝ ո՞ւմ հետ աշխատել, ինչպե՞ս կազմակերպել ամենը: Ծանոթացա տեղական ընկերությունների հետ, մասնավորաբար սկսեցինք համագործակցել «Լալունց» հագուստի արտադրական ընկերության, «Թեոֆարմա» դեղատների ցանցի, փայտե խաղալիքներ պատրաստող «Play Artsakh»-ի և երեխաների համար փափուկ գրքեր պատրաստող «Թմբլիկ» ընկերության հետ: Այդ գրքերը միասին ենք գրել՝ հայրենիքի և թռչնակի՝ մեր նախագծի խորհրդանիշի թեմայով: Հավաքված տուփը օգնություն չէ, այն նվեր է Արցախի նորածիններին»,-ասում է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթը:

Нет описания.

Նա բնակվում է ԱՄՆ-ում և անընդհատ Հայաստանում ու Արցախում լինել և կազմակերպչական հարցերով զբաղվել չի կարող: Այստեղ օգնության է գալիս Լիլիան Գալստյանը՝ Հայաստանում հիմնադրամի ներկայացուցիչը: Նա կապ է պահպանում բոլոր ընկերությունների հետ, կազմակերպում տուփերի հավաքումը և տեղափոխումը Արցախ, իսկ այնտեղ արդեն հիմնադրամի ներկայացուցիչը կազմակերպում է նվեր-տուփերի տեղափոխումը ծննդատներ, արդյունքում դրանք հասնում են նորածիններին: Աննա Աստվածատուրյանն օրերս եղել է Արցախում, մի շարք հանդիպումներ ունեցել այն մարդկանց հետ, որոնք աշխատում են տարբեր, այդ թվում՝ «Սեր Արցախ» ծրագրի վրա: «Արցախում խնդիրները շատ են, դրանցից են փախստականներին տներով, մարդկանց աշխատանքով ապահովելու հարցերը, նրանց, ովքեր ամեն ինչ են կորցրել Արցախի տարբեր բնակավայրերում: Եվ ամենակարևորը՝ Արցախն ուզում է հասկանալ, թե ինչ է լինելու ապագայում: Ցավոտ է մարդկային կյանքերի և տարածքների կորուստը, բայց մարդիկ չեն կարողանում ապագայի պլաններ կազմել: Սփյուռքի համար խնդիր է տեղեկատվական վաակումը, մեզ հիմնականում հասնում է այն տեղեկատվությունը, երբ կրակում են, երբ գազն են անջատում: Բայց քիչ է տեղեկատվությունն այն մասին, թե ինչ է կառուցվում, ինչ փոփոխություններ են տեղի ունենում և այլն: Շատերը տարբեր պատճառներով չեն կարողանում այցելել Արցախ և տեղում հասկանալ իրավիճակը: Նաև նման նախագծերի շնորհիվ փորձում եմ պատմել Արցախի մասին, այն մասին, որ այնտեղ մարդիկ շարունակում են ապրել, բայց դրան զուգահեռ նրանք խնդիրներ ունեն, պետք է հասկանանք, թե ինչպես օգնենք նրանց, ընդ որում՝ ոչ միայն պատերազմի ժամանակ օգնենք ու հետո մոռանանք, այլ միշտ ուշադրության կենտրոնում պահենք Արցախը»,-հավելում է հիմնադրամի նախագահը:

Нет описания.

«Սեր Արցախ» ծրագրի խորհուրդն է արժևորել պատմական հողի վրա ընտանիքներ կազմելու և երեխաների ապագան այստեղ կերտելու դերն ու կարևորությունը: Նախագիծը մեկնարկել է հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ ի նշան 2020 թ.-ի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծնված և իրենց հայրենի հողին նոր կյանք տվող երեխաներին պաշտպանելու անհրաժեշտության և պատասխանատվության։ «Սեր Արցախ» ծրագրի շրջանակներում Արցախի ծննդկան մայրիկներին տրամադրվող նվեր-տուփերի մեջ ներառված պարագաները՝ գիշերանոցը, քնապարկը, սրբիչները, վերմակը, խնամքի հիմնական պարագաները (անձեռոցիկներ, մանկական շամպույն, ջերմաչափ և ծծակ), ծննդկանի համար նախատեսված հիգիենայի պարագաները, ինչպես նաև Հայաստանում անհատական պատվերով նախագծված փափուկ մանկական գրքերը և փայտե անիվներով խաղալիքները պատրաստվում են Հայաստանում և Արցախում: Արցախում հոգատարությամբ հավաքվում և ուղարկվում են ծննդատներ՝ սպասելու հերթական բալիկի ծննդյան պահին:

Լուսինե Առաքելյան

Газ, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеру