Ереван, 06.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Խնդիր է դրված արդարացնել այն դավադիր քաղաքականությունը, որն իրականացնում է գործող իշխանությունը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարածաշրջանային պետությունների հանդիպումն ուրվագծում էր տարածաշրջանային ուժային բալանսի փոփոխության վերաբերյալ քննարկումները, տարբեր մայրաքաղաքներից տարածաշրջանի ապագայի տեսլականը և, իհարկե, անվտանգության ու ազգային շահերի այն միջակայքերը, որոնց ձգտելու են հանդիպման մասնակից երկրները:

Անդրադառնալով Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների՝ Թեհրանում տեղի ունեցած հանդիպմանը՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

Նրա խոսքով, նման հանդիպումները կարևոր, բայց վճռորոշ չեն, քանի որ աշխարհը դեռևս նման փուլում չէ: «Թեհրանի հանդիպումը նաև երեք մայրաքաղաքների կարմիր գծերի ուղենշման, տարածաշրջանային անվտանգության իրենց պատկերացումները հանրայնացնելու հնարավորություն էր, որը, ենթադրում եմ, կարողացան արդյունավետ օգտագործել: Առհասարակ, աշխարհը նոր աշխարհակարգի փուլում է, միջազգային իրավունքը դասական իմաստով այլևս չունի այն դերակատարումը, որն ուներ նախկինում: Այսօր շատ ավելի ակնհայտ է ուժի իրավունքի դերակատարումն ու նշվածի վճռորոշ լինելը: Եվ այս իմաստով տարածաշրջանային բնույթի նման հանդիպումները գրամ-գրամ ստեղծում են միջազգային աշխարհակարգը»,ասաց մեր զրուցակիցը՝ վստահություն հայտնելով, որ նման հանդիպումներ պարբերաբար կլինեն: Նշված հանդիպման համատեքստում քաղաքագետը հիշեցրեց Էրդողանի բավականին բաց հայտարարությունը, ըստ որի, Սիրիայի հարցում Թեհրանի ու Մոսկվայի որոշակի աջակցություն էր ակնկալում:

Շեշտելով նաև Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի մոտեցումը՝ կապված հատկապես հայիրանական սահմանի փոփոխության անթույլատրելիության հետ՝ Ա. Ղևոնդյանը հավելեց. «Սրանք փոքրիկ էլեմենտներ են, որոնք արտացոլում են այդ երկրների փոխհարաբերությունների լայն շրջանակը: Պետք է հասկանալ, որ Իրանում, մեծ հաշվով, հանդիպել են մրցակից պետությունների ներկայացուցիչներ, որոնք, իհարկե, թշնամիներ չեն, բայց ինչ-որ էլեմենտների մասով հակառակորդներ են: Սա նշանակում է, որ եղել է դիրքորոշումների հստակեցում, մյուս կողմից էլ՝ մրցակցային իրավիճակ: Օրինակ՝ Խամենեիի հայտարարությունը հակադրվում է թուրքական շահին: Իսկ երբ Էրդողանը հայտարարում է Սիրիայում աջակցություն ակնկալելու մասին, ու հետո Իրաքում թուրքական դեսպանությունը հարձակման է ենթարկվում, նաև հակաթուրքական ակցիաներ են տեղի ունենում, նշանակում է՝ Թեհրանում տեղի ունեցածը որոշակի արտացոլումներ է ստանում նաև այլ երկրներում: Աշխարհակարգն այսպիսի տարածաշրջանային հանդիպումներով է ձևավորվում, որոնք հետագայում արտացոլվում են իրական կայնքում ինչպես պատերազմների, այնպես էլ գործընկերային հարաբերությունների ավելի խորացման տեսքով»:

Շետելով, որ Հայաստանը ևս տարածաշրջանի մի մաս է, քաղաքագետն ընդգծեց, որ գրեթե բոլոր որոշումներն այս կամ այն կերպ ազդելու են մեզ վրա: «Եթե մենք նախկինում կարող էինք գործոն լինել, ապա այսօր ՀՀ իշխանությունների արկածախնդիր արտաքին քաղաքականության հետևանքով դադարել ենք գործոն լինել: Մենք այլ պետությունների բանակցությունների օրակարգի էլեմենտ ենք դարձել: Մեր ճակատագիրը, քաղաքական օրակարգը, մեր գոյության, անվտանգության, նաև զարգացման հեռանկարները որոշվում են այնպիսի հանդիպումների ժամանակ, որոնք տեղի են ունենում առանց մեզ, և որոնց արդյունքների մասին մեզ կա՛մ տեղյակ են պահում, կա՛մ երբեմն անգամ տեղյակ չեն պահում»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը՝ կան կարծիքներ, որ, այսպես թե այնպես, չենք կարող ազդել աշխարհաքաղաքական կենտրոնների, ինչպես նաև առկա գործընթացներից բխող արդյունքների վրա, Ա. Ղևոնդյանն արձագանքեց. «Աշխարհում կան փոքր պետություններ, որոնք իրենց ճակատագիրը կարողանում են որոշել իրենց քաղաքականության, մրցունակության, իրենց կենսունակության և իրենց արդյունավետ դիվանագիտության արդյունքում: ՀՀ-ն տարիներ շարունակ գործոն է եղել: Այսինքն, ունեցել է ազդեցության իր չափաբաժինը և չի գնացել այնպիսի գործընթացների, կոմպրոմիսների, որոնք դեմ են իր կենսական շահերին: Բայց ի՞նչ փոխվեց, որ այլևս Հայաստանի մոտեցումները որևէ մեկին հետաքրքիր չեն և հաշվի չեն առնվում: Պատճառը շատ պարզ է. 2018-ից Հայաստանում իշխանության բերվեց քաղաքական տհասությամբ և սեփական պետության նկատմամբ դավադրական հակումներ ունեցող քաղաքական խմբակ, որն սկսեց սպասարկել ոչ թե Երևանի, այլ առավելապես Բաքու-Անկարա գծի շահերը:

Այն, ինչի մասին դուք դիտարկում արեցիք, այս ամենը սվաղելու, ձախողված, դավադիր քաղաքականության արդյունքներից բխող հանրային դժգոհությունները թուլացնելու քարոզչական գործողություն է: Այսինքն, խնդիր է դրված արդարացնելու այն դավադիր, պատվիրակված քաղաքականությունը, որն իրականացնում է գործող իշխանությունը՝ Թուրքիայի և Ադրբեջանի պատրոնաժի և վերահսկողության ներքո: Ավելին, վերոնշյալ կարծիքները շրջանառող, այսպես կոչված, փորձագետները կամ հանրային կարծիք ստեղծողները պատվիրակված օտարերկրյա հատուկ ծառայությունների խոսնակներն են, որոնք հայկական տեղեկատվական, նաև ներքին հոգեբանական դաշտում հակահայկական թեզեր են առաջ քաշում՝ արդարացնելով գործող իշխանության հակապետական քաղաքականությունը: Իսկ իրականում նման «օվերտոնի պատուհանների» մենք շատ ենք առնչվել»:

Զուգահեռներ անցկացնելով՝ քաղաքագետը հավելեց. «Նույնպիսի կոնյուկտուրա կար նաև 90-ականներին, միջազգային հանրությունն այն ժամանակ ինչո՞ւ հաշվի առավ Հայաստանի մոտեցումները: Կամ՝ պատերազմը, որը նախաձեռնվեց հայկական կողմի դրդմամբ, ինչո՞ւ տեղի չունեցավ 90-ականների վերջին կամ 2000-ականների սկզբին, այլ տեղի ունեցավ 2018-ին՝ Հայաստանում իշխանահանձնման գործընթացից հետո: Ամեն ինչ ակնհայտ է, և խնդիրը երկու էլեմենտ ունի. առաջին՝ Արցախի խնդրի լուծում՝ հօգուտ Ադրբեջանի շահերի, երկրորդ՝ տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման գործընթաց: Վերջին շրջանի քաղաքական գործընթացներում առնվազն նշվածներն են սպասարկվել»: Խոսելով նաև վերոնշյալից բխող սպառնալիքներից՝ Ալեն Ղևոնդյանը նշեց, որ ՀՀ-ն դասական և փաստացի առումով այս պահին չունի ազգային, պետական անվտանգության ապահովման համալիր և համապարփակ իրավիճակ. «Ներքաղաքական, արտաքին քաղաքական, նաև զուտ պետական կառավարչական և հանրային կենսագործունեության ոլորտներն անվտանգություն բառի հետ որևէ կապ չունեն, որովհետև բոլոր շեմերը, բոլոր սպառնալիքներն ու վտանգներն այն աստիճան են սրված, որ մենք, կարելի է ասել, անդունդի մեջ ազատ անկման վիճակում ենք հայտնվել: Ես որևէ էլեմենտի մասով չեմ ծայրահեղացնում, անգամ եթե ցուցանիշները նայենք, կհասկանանք, որ, որպես պետություն, մենք գրամգրամ դադարում ենք գոյություն ունենալ»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների մասով առկա գործընթացին ու պաշտոնական Երևանի մոտեցումներին՝ Ալեն Ղևոնդյանը շեշտեց, որ ՀՀ-ի քաղաքական, այդ թվում՝ ներքաղաքական օրակարգը 1998 թվականից ի վեր ձևակերպվել ու զարգացել է ռուս-թուրքական հարաբերությունների տիրույթի ներքո: «Բացի այդ, Հայաստանում մի շարք քաղաքական ուժեր իրենց օրակարգում որպես կենսական հարց Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու կամ հակառուսականության էլեմենտներ արմատավորելու և թրքահաճո քաղաքականություն իրականացնելու վարք են որդեգրել: Ի դեպ, տարբեր պարբերականությամբ իրենք ավելի կամ պակաս հաջողություններ են ունեցել: Այս պահի դրությամբ մենք գտնվում ենք նման գործընթացի ծայրահեղագույն կետի վրա. այդ ուժերի ազդեցության ներքո հանրային ընկալումը բավակաչափ դեպի հակառուսականություն է շեղվել: Իսկ թուրքական էլեմենտի փափուկ, հոգատար, բարիդրացի կերպարի ստեղծման ուղղությամբ շարունակում են ինտենսիվ կերպով տարբեր գործընթացներն իրականություն դարձնել:

Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջան բացելու՝ պաշտոնական Երևանի թեզը պատանդ, գերի հանձնվելու թեզ է, որը ոչ միայն տարածաշրջանային տերությունների կողմից է պատվիրակված, այլև ՀՀ գործող վարչապետն անհատապես սպասարկում է ոչ հայկական կենտրոնների շահերը: Սա ոչ թե գնահատական է, այլ փաստ»,-ընդգծեց քաղաքագետը:

Նրա խոսքով, հայկական շահն առկա գործընթացների մեջ որևէ կերպ ներկայացված չէ: Միևնույն ժամանակ, քաղաքագետն ընդգծեց, որ տարածաշրջանում ՌԴ-ի և Իրանի ներգրավվածությամբ առկա մրցակցությունն իր հանգուցակետին դեռ չի հասել:

«Եվ այս իմաստով պաշտոնական Երևանի՝ Անկարա-Բաքու գծի շահերը սպասարկելու նպատակադրումները դեռևս ընթացքի մեջ են:Այսինքն, մենք կունենանք ակտիվացման, սրման տարբեր փուլեր, նաև ուժային հարաբերակցության փոփոխման, նաև ռազմական որոշակի գործընթացներ, որոնք ծայրահեղ սցենար են, բայց չեմ բացառում: Իսկ թե դրանից հետո ինչ կմնա տարածաշրջանում կամ ինչ կմնա Հայաստանից, այս պահի դրությամբ իմ գնահատականներում բավականին հոռետես եմ, բայց իրական քաղաքականությունը սա է: Այսինքն, մարդու իրավունքներին, հումանիզմի զարգացմանն ուղղված քաղաքականություն չկա. երբ անվտանգություն ստանալու դիմաց խաղաղություն ես մուրում, չես ստանում ո՛չ անվտանգություն, ո՛չ խաղաղություն: Մենք փաստացի ունենք մի իրավիճակ, համաձայն որի, ՀՀ իշխանություններն ուղղակի ցանկանում են պետությունը գերի հանձնել թուրք-ադրբեջանական գծին»,-նշեց քաղաքագետը:

Նշվածի շուրջ Ալեն Ղևոնդյանը մի օրինակ բերեց. «Սյունիքը հանձնելու հետ կապված ռազմավարական որոշում կար, որը ՀՀ գործող վարչապետն իր առանձնազրույցներից մեկի ժամանակ բանավոր կերպով հայտնել էր Իլհամ Ալիևին: Մասնավորապես՝ Սյունիքով Ադրբեջանի և Թուրքիայի՝ սուվերեն իրավունքով միջանցք էր անցնելու: Հետագայում Թեհրանի ու Մոսկվայի ազդեցության ներքո հայկական կողմը հետ կանգնեց իր այդ հանձնառությունից: Այսպիսով, բանավոր պայմանավորվածությունը դրժվեց, և հենց սա է նաև պատճառը, որ Ալիևը պարբերաբար դժգոհություններ է հայտնում առանձնազրույցներում Փաշինյանի խոստացածի ու հետո այլ բան ասելու մասով: Ավելին, Ալիևը բավականին դժգոհ է Մոսկվայից ու Թեհրանից, որովհետև պաշտոնական Երևանի փոխարեն փաստացի Հայաստանի ազգային շահերն են ապահովում: Այսպիսի աբսուրդային և աղետալի վիճակ ունենք: Եթե Հայաստանում ինչ-որ շրջանակներ պետություն պահելու, պետություն ունենալու ցանկություն ունեն, պետք է հասկանան, որ առարկայական, կիրառական ու հասցեական քայլեր չանելու դեպքում չի բացառվում հետևյալ իրավիճակը. միգուցե Հայաստանը որոշակի սահմաններով մնա քարտեզի վրա, բայց ապագան մեր պետականության համար շատ մշուշոտ կլինի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Заявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване