Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Քովիդը տուրիստների հետ վերադառնում է

ИНТЕРВЬЮ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր «սիրելի եւ անբաժան» համաճարակը՝ Քովիդ-19-ը, կարծես թե նորից վերադառնում է։ Առողջապահության նախարարությունը վերջին շրջանում քովիդով վարակվածության թվերի աճ է արձանագրում, ինչը, եթե այսպես շարունակվի, կարող է հանգեցնել նոր սահմանափակումների։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սա կապում է տուրիստական սեզոնի եւ տուրիստների մեծ հոսքի հետ։

«Տուրիստական սեզոնի հետ մենք արդեն ակնկալում ենք, որ այս ընթացքում կունենանք հավելյալ աճ։ Մեր ռազմավարությունն այս առումով շատ հստակ է՝ կանխարգելել, որպեսզի հիվանդացությունը մտնի հիվանդանոցներ, եւ այս առումով արդեն իսկ իմ հանձնարարականը կա հիվանդանոցներին, որ պլանային հետազոտությունների, պլանային վիրահատությունների ժամանակ եւ սիմպտոմների առկայության պարագայում, երբ դիմում են հիվանդանոց, անպայման արվի քաղաքացիների թեստավորում, որպեսզի մենք պաշտպանենք այս օղակը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

— Այսինքն՝ մարդկանց զգոնությունը թուլացել է , եւ նույնիսկ տեսնելով, որ քովիդով են վարակվել, այլեւս չե՞ ն դիմում հիվանդանոց կամ նախկին աչալրջությամբ այլեւս չե՞ն վերաբերվում այս հիվանդությանը։

— Դե, իհարկե, այո, քովիդը դարձել է մեր կյանքի մի մասը, եւ չենք կարող ակնկալել, որ աչալրջությունը մշտապես նույն մակարդակի վրա պետք է մնա։ Բայց ժամանակ առ ժամանակ հաջորդիվ մենք ունենալու ենք ալիքներ, որոնց զսպման եւ հնարավորինս մեղմ անցկացման մասով պիտի բոլորս ջանքեր կիրառենք, եւ առաջին հերթին համակարգը մշտապես պատրաստ է այս ալիքներին։

— Իսկ դուք ինչպե՞ս եք այդ ամենը վերահսկելու, որ եթե քաղաքացին սիմպտոմներ ունի, պարտադիր դիմի բժշկի, թեստավորում անցնի, որովհետեւ դա այնքան հիվանդանոցների ֆունկցիան չէ, որքան քաղաքացու գիտակցության խնդիր է։

— Մենք չենք կարող վերահսկել քաղաքացուն սեփական առողջական խնդիրների մասով որեւէ բան անելու հարցում, բայց մենք ստեղծում ենք բոլոր հնարավոր մեխանիզմները, որ նա ունենա հնարավորություն՝ դիմելու իր պոլիկլինիկա, անվճար թեստավորվելու եւ ստանալու իր պատասխանը։ Այնուհետեւ, երբ կունենանք դրական դեպք, տեղամասային թերապեւտի կողմից նա կգտնվի վերահսկողության տակ, իսկ եթե անհրաժեշտ լինի հոսպիտալացնել, գիտեք, որ այդ հատվածով եւս պետությունը հոգում է այդ ծախսերը, եւ կհոսպիտալացվի հիվանդանոց։ Այս պահին որպես քովիդ-կենտրոն գործում է միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ավանի մասնաճյուղը, որն այս ընթացքում էլ ակտիվ վերանորոգման, վերազինման փուլում է, քանի որ ազատ մահճակալների թիվը բավականին մեծ էր, եւ մենք ամբողջությամբ պատրաստ ենք հոսպիտալացման։

— Մենք համաճարակի ալիքի թուլանալուց հետո արդյոք մոտեցե՞լ էինք զրոյական շեմին, այսինքն՝ ունեցե՞լ ենք օր, որ քովիդով վարակման դեպք չի արձանագրվել, եւ այդ կորը ե՞րբ նորից սկսեց բարձրանալ։

— Երկու ամիս առաջ, այո, հասել էինք նվազագույն շեմին, եւ օրեր են եղել, որ մինչեւ 5-6 դեպք ենք ունեցել, բայց զրո դեպք, իմ հիշելով, չենք ունեցել։ Մի տեւական ընթացք ունեինք մահվան զրո դեպք, ինչն ամենակարեւորն է։ Ունեցել ենք նաեւ զրո հոսպիտալացման օրեր։ Սա եւս շատ կարեւոր է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն մենք աճի տեմպը գրանցում էինք, եւ ես այս պահին չեմ կարող կանխատեսել՝ պիկին հասել ենք, թե ոչ, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհասկանանք՝ գնում ենք ստաբիլացմա՞ն, թե՞ դեռ ունենալու ենք աճ։

— Իսկ սահմանափակումների հավանականություն կա՞, որ նորից կսկսեն կիրառվել։

— Դա կախված է համաճարակային իրավիճակից։ Դուք գիտեք, որ կառավարությունը սահմանափակումների դիմում էր միայն այն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում, երբ անհրաժեշտ էր պահպանել մարդկանց կյանքն ու առողջությունը։ Իհարկե, հիվանդացության այս մակարդակը դեռ որեւէ սահմանափակում մտցնելու հիմք չի հանդիսանում։

— Հայաստան մուտք գործելու դեպքում պարտադիր թեստավորման պահանջը գործո՞ւմ է։

— Ոչ, այս պահին Հայաստան մուտք գործելու որեւէ թեստավորման պահանջ չկա, եւ հիմնականում մյուս երկրներն էլ են հանել, որոշակի երկրներ կան միայն, որ դեռ պահպանում են այդ պահանջը։

— Իսկ կապիկի ծաղիկի տարածման վտանգ կա՞ Հայաստանում։

— Տեսեք, մենք շատ զգոն կերպով հետեւում ենք այլ երկրներում համաճարակային իրավիճակին, մենք ձեռք ենք բերել բոլոր անհրաժեշտ թեստ-հավաքածուները, որպեսզի կարողանանք ախտորոշել այդ հիվանդությունը, եւ մի շարք կասկածելի դեպքերում իրականացրել ենք թեստավորում, բայց բոլոր դեպքերում ժխտվել է այդ ախտորոշումը։ Ընդհանուր առմամբ, այս հիվանդության տարածման ռիսկայնությունը, իհարկե, մենք չենք կարող համեմատել քովիդի հետ, բայց զգոնությունը պետք է պահպանել»:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию