Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մեկնարկում է Ավետիք Չալաբյանի դատաքննությունը. հետհայացք Չալաբյանի կենսագրությանն ու քաղաքական հայացքներին

ВИДЕО

Այսօր` ս.թ. հուլիսի 26-ին, ժամը 13:00 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն, Նորք-Մարաշ» նստավայրում (Տիգրան Մեծի պող., 23/1 շենք) մեկնարկում է քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի դատաքննությունը: Դատաքննությունն ընթանալու է վիճահարույց գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Պաշտպանական խմբի միջնորդությամբ դատաքննությունը դռնբաց է լինելու:  Նշենք, որ Չալաբյանի պաշտպանական խումբը նախաքննության ապօրինությունների ողջ ընթացքը ներկայացրել է ինչպես պարբերական մամուլի ծանուցումներով, այնպես էլ ապօրինությունների մասին ամբողջական զեկույցով, որն ուղարկվել է միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպություններին: 

Դատաքննության մեկնարկին Չալաբյանի հանրային պաշտպանական խումբն առաջարկում է հետհայացք գցել Ավետիք Չալաբյանի կենսագրությանն ու քաղաքական հայացքներին` հասկանալու համար ով է Ավետիք Չալաբյանն ու ինչու է ենթարկվում քաղաքական հետապնդման: 

Ավետիք Չալաբյանը ծնվել է 1972 Երևանում, ֆիզիկոսների ընտանիքում։ 1989-1994թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, որը ավարտել է գերազանցության դիպլոմով։ Աշխատել է որպես Էկոնոմիկայի նախարարության առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության վարչության պետ, եղել է Հայաստանի անդամակցության համար բանակցող թիմում։ Այնուհետև մեկնել է ԱՄՆ, որտեղ 1999-2001 սովորել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանում (UNC Chapel Hill, Kennan Flagler Business School), ստացել է բիզնեսի մագիստրոսի կոչում, ճանաչվել է տարվա լավագույն ուսանող։ 

Համալսարանն ավարտելուց հետո 2001-2020 թթ աշխատել է “McKinsey & Company” համաշխարհային առաջատար խորհրդատվական ընկերության Մոսկվայի գրասենյակում, որտեղ խորհրդատուից մինչև ավագ տնօրենի ճանապարհ է անցել։ “McKinsey & Company”-ում նա ղեկավարել է ընկերության համաշխարհային մետալուրգիական պրակտիկան, և լայնորեն հայտնի է դարձել համաշխարհային մետալուրգիական շրջանակներում արդյունավետության բարձրացմանն ուղղված տրանսֆորմացիոն ծրագրերով: Հանդիսացել է տրանսֆորմացիոն թեմաների ճանաչված խոսնակ՝ մասնակցելով տասնյակ համաշխարհային արդյունաբերության և տնտեսական համաժողովների:

2020-2022 հանդիսացել է «Մետինվեստ» խոշոր միջազգային մետալուրգիական ընկերության տնօրենների խորհրդի անդամ։  

Միջազգային բիզնես խորհրդատվության կարիերային զուգահեռ Հայաստանում նա հիմնադրել և ներգրավված է եղել բազմաթիվ զարգացման ծրագրերում Հայաստանում, մասնավորապես կրթության, տնտեսական մրցունակության զարգացման, հայրենադարձության և բանակաշինության ոլորտներում։ 2008 թվականին նա միացել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդին, որում կարևոր դերակատարում է ունեցել կառավարության կողմից Հայաստանի զբոսաշրջության զարգացման առաջին ծրագրի ընդունման գործում։

2010 թ-ին միացել է «Այբ» հիմնադրամին որպես աջակից և բարերար։ 2012 թ-ին համահիմնադրել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը (Repat Armenia), որն աջակցում է հայրենադարձությանը և օգնում հայրենիք վերադարձողներին իրենց մասնագիտական և սոցիալական ինտեգրման հարցում: Հիմնադրամի ստեղծման օրվանից, Ավետիքը հանդիսանում է հոգաբարձուների խորհրդի անդամ։ 

2013-ին, մտահոգված լինելով Հայաստանի անվտանգության սպառնալիքների աճով, Ավետիքը նախաձեռնել է «Արար» հիմնադրամի ստեղծումը, որի առաքելությունն է աջակցել Հայաստանի առջև ծառացած, հատկապես, անվտանգային հիմնախնդիրների լուծմանը: Ստեղծման օրվանից «Արար»-ը մի շարք նորամուծություններ է առաջ քաշել և ներդրել պաշտպանության ոլորտում՝ հատկապես կենտրոնանալով զինծառայողների անվտանգության, քաղաքացիական պաշտպանության և պաշտպանության կարիքների համար ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վրա: 2020 թ․-ի լայնածավալ ռազմական գործողությունների ավարտից հետո «Արար»-ը կենտրոնացած էր Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգերի վերականգնման կրիտիկական ծրագրերի և ռազմարդյունաբերական ներուժի վերականգնման վրա։

Ավետիքը քաղաքականության մեջ կարճատև գործունեություն է ծավալել 2019 թվականին, երբ մի քանի գործընկերների հետ հիմնել է «Ազգային օրակարգ» կուսակցությունը և ղեկավարել նրա քաղաքական ծրագրի մշակումը։ 2020 թ նոյեմբերին, պատերազմից հետո Ավետիքը դուրս է եկել կուսակցության վարչությունից՝ կենտրոնանալու երկրի անվտանգության հրատապ կարիքների վրա։

Ավետիք Չալաբյանը «Համախմբում» շարժման անդամ է։

2020թ սեպտեմբերին ընտանիքի հետ վերջնականապես տեղափոխվել է Հայաստան մշտական բնակության։ Ամուսնացած է, չորս երեխաների հայր է: 

Ավետիք Չալաբյանին առանց արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը (շահագրգռել մասնակցելու հավաքներին), որը վերաորակման է ենթարկվել ու մեղմացել հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր քեական օրենսգրքով և առհասարակ ապաքրեական արարք է միջազգային իրավական պրակտիկայում: Ավետիք Չալաբյանի խափանման միջոց ընտրվել է կալանքը:

«Ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից»,-կալանավայրից իր հայտարարությունում նշել էր Ավետիք Չալաբյանը: 

Ավետիք Չալաբյանի գաղափարներն ու տեսակետը ներակայացված մեկ տեսաշարում` 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами