«Բարսելոնան» «Ռեալին» զիջելու իրավունք չունի. Բարտոմեու
СПОРТ«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կարծում է, որ ակումբը պետք է ակտիվ տրանսֆերային քաղաքականություն վարի, որպեսզի չզիջի մրցակիցներին` մասնավորապես Մադրիդի «Ռեալին»:
-Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել և դրանով օգուտ տալ այնպիսի մրցակիցների, ինչպիսին օրինակ «Ռեալն» է: Մենք զիջելու իրավունք չունենք: Մադրիդիում ակտիվ գնում և վաճառում են ֆուտբոլիստների: «Բարսելոնան» պարտավոր է ջանք գործադրել ավելի մրցունակ դառնալու համար,-Բարտոմեու խոսքը մեջբերել է «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» արդեն գնել է Ալեիքս Վիդալի տրանսֆերը: Ավելի վաղ Բարտոմեուն հայտարարել էր, որ շուտով նոր համալրում կլինի: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` կատալոնական ակումբը բանակցում է «Ատլետիկոյից» Արդա Թուրանի և «Յուվենտուսից» Պոլ Պոգբայի հետ: