«Նա այս թիմի սիրտն ու հոգին է»․ Կլոպն արձագանքել է Ֆիրմինուի՝ «Լիվերպուլից» հեռանալու մասին լուրերին
СПОРТ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ թիմի կարևոր մասն է համարում հարձակվող Ռոբերտո Ֆիրմինուին։
«Ֆիրմինուն մեզ համար կարևոր է, նա այս թիմի սիրտն ու հոգին է: Ամեն ինչ իսկապես լավ է: Նա կարևոր է մեզ համար»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա բրազիլացին կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»։
Հիշեցնենք, որ նա «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից՝ տեղափոխվելով «Հոֆենհայմից»: Ֆիրմինուի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է մեկ տարուց։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 32 մլն եվրո։
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
3
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
4
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
5
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле



