Կյանքից հեռացել է Աշոտ Արսենյանի եղբայրը
ОБЩЕСТВОԾանր հիվանդությունից հետո արտերկրում մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի եղբայրը՝ Անաստաս Արսենյանը:
ԱՄՆ տեղափոխված Ջերմուկի նախկին քաղաքապետ Վարդան Հովհաննսիյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել՝ կից գրելով.
«Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։ Եթե նոր ընկեր ես գտնում, հներին մի մոռացիր։ Իմ հին ու նոր ընկեր, կորցրեցի քեզ, բայց օտարության մեջ, չէի ուզի այդպես…Կեղծ ընկերը ամենադաժան թշնամուց էլ վատ է։ Իմ անկեղծ, հարազատ ընկեր։ Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է։ Իմ եղբայր ու ընկեր: Այդ օրը եկեղեցում մոմեր վառեցինք՝ խաղաղություն երկրիս ու առողջություն հարազատներիս, նընկերներիս, բայց ավախ… երկու խնդրանքս էլ չեղավ։ Աստված հոգիդ լույսերի մեջ պահի եղբայր ջան»։

1
Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Па...
2
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
3
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
4
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
5
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»



