Իրանում ՀՀ դեսպանը կարևորել է Սյունիքի և Արևելյան Ատրպատականի միջև փոխգործակցության զարգացումը
ПОЛИТИКАՀուլիսի 29-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Զեյնոլաբեդին Խոռամի հետ։ Այդ մասին ասված է Իրանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում։
«Զրուցակիցներն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը և ապրանքաշրջանառության ավելացմանը։ Երկուստեք նշվել է, որ առկա են բոլոր հնարավորությունները ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելու համար։
Դեսպան Ավագյանը ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների համատեքստում առանձնակի կարևորել է ՀՀ Սյունիքի մարզի և վերջինիս սահմանակից ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև տարբեր ոլորտներ ընդգրկող փոխգործակցության զարգացումը»,- նշված է գրառման մեջ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



