Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի որդին վնասել է ոտքը Թաիլանդում ընտանեկան հանգստի ժամանակ
ЛАЙФԱնջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի 12-ամյա որդին վնասել է ոտքը Թաիլանդում ընտանեկան արձակուրդների ժամանակ: Ինչպես գրում է US Weekly–ն, այս պահին Ջոլին Պխուքեթ կղզում է:

Աշխարհահռչակ դերասանները երեխաների հետ մեկնել էին հանրահայտ հանգստավայր՝ սուրբծննդյան տոները նշելու: Պաքսը ջրային դահուկներ քշելիս վնասել է ոտքը ու հիմա ստիպված է հենափայտերով քայլել:

Դերասանների ասիական շրջագայությունը մի քանի շաբաթ առաջ էր սկսվել՝ Անջելինան ու Բրեդը իրենց ճամփորդությունը սկսել էին Վիետնամից, հետո այցելել էին ավագ որդու՝ Մեդդոքսի հայրենիքը՝ Կամբոջան։ Իսկ հիմա էլ Թաիլանդ են հասել:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



