Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանի նպատակը մեկն է, որ ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում մարդիկ չապրեն.Տաթևիկ Հայրապետյան

ИНТЕРВЬЮ

Ադրբեջանը երեկ կրկին Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում դիմել է սադրանքերի։ Շփման գծում իրավիճակն այսօր ևս էական փոփոխության չի ենթարկվել՝ կայուն լարվածությունը պահպանվում է։
Ադրբեջանական սադրանքների, դրանց հիմքում ընկած հանգամանքների և նպատակների մասին ArmDaily.am-ը զրուցել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։ 

«Անկախ նրանից, որ 44-օրյա պատերազմի հետևանքով լուրջ անվստահություն կա պաշտոնական տեղեկության նկատմամբ, ամեն դեպքում ճիշտը պաշտոնական լրահոսին հետևելն է։ Անգամ եթե ինչ-որ հանգամանքներ ինչ-որ պահի փորձում են թաքցնել, վաղ թե ուշ այն բացահայտվում է, ուստի իմաստ չունի ստել մարդկանց։ Ինչ վերաբերում է երեկվա դեպքերին, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանն էր գնացել բացահայտ էսկալացիայի, իսկ ՊԲ-ն կասեցրել է նրանց   սադրանքները»,-նշեց Հայրապետյանը։
Ադրբեջանագետն, անդրադառանալով թշնամու կորուստների վերաբերյալ տեղեկություններին, նշեց, որ կդժվարանա հստակ բան ասել, քանի որ հակառակորդն ընդհարապես ժխտել է այն փաստը, որ սադրանք տեղի է ունեցել՝ հայտնելով, թե իրավիճակը կայուն է։

«Հակառակորդն իրենց զոհերի վերաբերյալ տեղեկություն կա՛մ ընդհարապես չի հրապարակի, կա՛մ էլ որոշ ժամանակ հետո հայտնի կդառնան ինչ-որ ինքնասպանությունների դեպքեր։ Իրենք մեր գործողությունների հետևանքով ունեցած զոհերի թիվը երբեք չեն տալիս»-ընդգծեց Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ արդեն առնվազն մեկ շաբաթ է, ինչ կային տարբեր հանգամանքներ, որոնք խոսում էին այն մասին, որ Ադրբեջանը հերթական անգամ իրավիճակը սրելու է։ 
«Ադրբեջանն իր ցանկացած ագրեսիայից առաջ տեղեկատվական դաշտն ամբողջությամբ նախապատրաստում է դրան, և եթե հետևում եք իրենց դաշտին, ապա ակնհայտ է լինում, թե այդ ամենն ուր է տանում։ Այս ամենի մեկնարկը տրվեց Ադրբեջանի նախագահի հուլիսի 15-ի ելույթով, որի ընթացքում նա խոսել էր այն մասին, որ ՀՀ -ն Զինված ուժեր ունի Արցախում և իբրև չի կատարում նոյեմբերի 9-ի պարտավորությունները։ Ջեյհուն Բայրամով- Արարատ Միրզոյան հանդիպումից հետո ադրբեջանական հաղորդագրության մեջ կրկին այդ հարցին անդրադարձ էր կատարվել։ Ցավոք սրտի, մեր արձագանքը Արմեն Գրիգորյանի կողմից իրանականում շատ վտանգավոր էր։ Նա ուղղակի ընդունում էր Ադրբեջանի մեղադրանքները։ Սա ադրբեջանական դաշտում մեծ քննարկման առարկա դարձավ, իրենք փորձագիտական տարբեր մակարդակներում քննարկում էին, որ սա ուղղակի գործիք է Ադրբեջանի ձեռքին՝ Արցախում որոշակի «հակաահաբեկչական» գործողությունների իրականացման համար։ Սա ադրբեջանական կողմի ձևակերպումն է»,-նշեց ադրբեջանագետը։

Հայրապետյանի պնդմամբ՝ Ադրբեջանն այսքանով չի սահմանափակվելու, քանի որ հուլիսի 30-ին էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն էր հրավիրել ու հրահանգ տվել գնալ գործողությունների՝ իբրև հայկական կողմի սադրանքները կանխելու համար։ 
«Ես հույս ունեի, որ այսքան հիմքերից հետո, որոնք խոսում էին Ադրբեջանի հնարավոր սադրանքների մասին, մեր ԱԳՆ-ն կանխարգելիչ քայլեր կաներ, բայց, ցավոք սրտի, նմանատիպ որևէ քայլի մենք ականատես չեղանք »,-նշեց Տաթևիկ Հայրապետյանը։
Ադրբեջանագետի դիտարկմամբ՝ այս ամենի հիմքում ընկած են Հայաստանի նկատմամբ ադրբեջանական կողմի մի շարք պահանջներ, որոնք ինչպես երկարաժամկետ են, այնպես էլ կարճաժամկետ։ 
«Եթե երկարաժամկետ առումով նայենք, ապա այս սողացող պատկերազմի տրամաբանությունն Ադրբեջանը որդեգրել էր դեռևս 1994 թվականից ու այդպես եկավ հասավ 2020 թվականին։ Նրանց նպատակը փաստացի մեկն է, որ ո՛չ Արցախում և ո՛չ էլ Հայաստանում մարդիկ չապրեն։ Մարդիկ մտածեն, որ սա վտանգված ու պատերազմական գոտի է, այստեղ իրենց և իրենց երեխաների համար չկա ապագա ու այդ տրամաբանության մեջ լքեն երկիրը։ Ալիևն իր ելույթներից մեկի ժամանակ նույնիսկ հայտնել է, որ եթե Հայաստանի բնակչությունը հասնի 5 միլիոնի, ապա դա իրենք կդիտարկեն որպես սպառնալիք։ Սա իրենց հիմնական ու երկարաժամկետ նպատակն է, որից հետո մնացած հարցներն իրենց համար հեշտությամբ կլուծվի։ Ինչ վերաբերում է կարճաժամկետին, ապա այն շատ հստակ է. Արդբեջանն ուզում է Հայաստանի իշխանություններին հարկադրել «խաղաղության» պայմանագրի ստորագրման, որը ենթադրելու է հրաժարում Արցախից», - ամփոփեց մեր զրուցակիցը։

Մելինե Պետրոսյան

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию