«Զանգեզուրի միջանցքի գործարկումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը». Բայրամով
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը թույլ կտա իրականացնել լիարժեք տարածաշրջանային համագործակցություն Հարավային Կովկասում։
«Ինչ վերաբերում է հետկոնֆլիկտային իրավիճակին, ներառյալ Ադրբեջանի ջանքերը խաղաղության հաստատման համար, ես կրկնում եմ մեր երկրի դիրքորոշումը, այն է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների ճանաչման վրա: Սա անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի և լիարժեք տարածաշրջանային համագործակցության կառուցման բանալին է: Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում սկզբունքային է և կայուն»,- «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի ասել է Բայրամովը Տաշքենդում Ադրբեջանի, Ուզբեկստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախարարը վստահություն է հայտնել, որ տրանսպորտային հաղորդակցությունների բացումը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։
«Վստահ ենք, որ Ադրբեջանի ազատագրված տարածքների վերածնունդը, տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացումը, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի գործարկումը, կծառայեն միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանում խաղաղության և առաջընթացի հետագա ամրապնդմանը»- ընդգծել է նա։