Երևանի մետրոյի կայարաններում ռումբ չի հայտնաբերվել, աշխատանքը կվերսկսվի առավոտյան 7։00-ից
ОБЩЕСТВОԵրևանի մետրոպոլիտենի կայարաններում ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել, այս մասին հայտարարություն է տարածել Մետրոպոլիտենը․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում
ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատի իրականացրած մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել:
Ինչպես միշտ՝ Երևանի մետրոպոլիտենն իր աշխատանքը կվերսկսի վաղը՝ 07.00-ից։ Եվս մեկ անգամ հայցում ենք Երևանի բնակիչների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը»։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



