Հերթական սուտը. Պենտագոնը հերքել է Շոյգուի հայտարարությունը
МЕЖДУНАРОДНОЕՊենտագոնը հերքել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունները Ուկրաինայում ամերիկյան արտադրության HIMARS վեց համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ոչնչացման մասին։ Այս մասին օգոստոսի 3-ին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Թոդ Բրեսեյլին:
«Մենք տեղյակ ենք նախարար Շոյգուի այս վերջին հայտարարություններին, և դրանք հերթական սուտն են»,- ընդգծել է պաշտոնյան։
Բրեսեյլի խոսքով՝ «ուկրաինացիները զարմանալի ճշգրտությամբ և արդյունավետությամբ են օգտագործում ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից տրամադրված ճշգրիտ կառավարվող հրթիռային համակարգերից յուրաքանչյուրը»։
Ըստ Reuters-ի՝ Ռուսաստանը պարբերաբար պնդում է, որ խոցել է HIMARS-ը, սակայն երբեք ապացույցներ չի ներկայացրել։
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



