Շարլ Միշելն ակտիվ քննարկումներ է անցկացնում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ
ПОЛИТИКАԵվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել մարտական գործողություններն այն բանից հետո, երբ միջադեպերի հետևանքով կողմերը կորուստներ են կրել:
Euronews հեռուստակայանի փոխանցմամբ, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը խնդիրն ակտիվորեն քննարկում է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ:
Նա արդեն զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և առաջիկայում խոսելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Նրա թիմը և Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին սերտորեն շփվում են երկու երկրների լիդերների հետ և հորդորում են անհապաղ մեղմել կացությունը և առաջընթացի հասնել սեղանին դրված բոլոր օրակարգային հարցերում»,- աղբյուրի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Եվրոպական խորհրդի ներկայացուցիչը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



