Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Զենքի բարոն» - ի տապալումը. Բաքուն չկարողացավ թաքցնել տհաճ ճշմարտությունը

ПОЛИТИКА

Վերջին տարիներին Ադրբեջանը զգալի դերակատար է դարձել զենքի համաշխարհային շուկայում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ձեռնարկությունների արտադրանքի շուրջ 60 տոկոսն արտահանվում է արտասահման։  Ընդ որում, ինչպես հայտնի է դարձել, Բաքուն չի խորշում պատերազմող երկրներին զենքի գաղտնի մատակարարումներից։

Պաշտոնապես Ադրբեջանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի ռազմական հակամարտության նկատմամբ չեզոքության դիրքորոշում ունի։  Բազմիցս Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի շուրթերից հնչել են խոսքեր այն մասին, թե որքան կարևոր է՝ «առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով, ուկրաինական հարցը լուծել քաղաքական, դիվանագիտական ճանապարհով»։

Սակայն փաստերը հակառակի մասին են խոսում։ Ռազմական թեմատիկային նվիրված ուկրաինական ֆորումներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ադրբեջանն Ուկրաինային բավականին լուրջ սպառազինություն է մատակարարում, դրանք QFAB – 250 LG լազերային ուղղորդմամբ սրբագրվող ավիառումբեր են: Այդ արկերը կիրառվել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կողմից ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում ,և թույլ են տալիս թիրախները խոցել մինչև 12 կմ հեռավորության վրա՝ 10 մ շեղումով: նշվում է, որ այդ տեսակի ավիառումերը Ադրբեջանի ժամանակակից մշակումն են՝ Թուրքիայի հետ համատեղ:

Համաժողովի հատկապես չեզոք օգտատերերին հաջողվել է փաստաթղթեր ստանալ, որոնք հաստատում են 2022 թվականի ապրիլին ուկրաինացի զինվորականներին զինամթերքի մատակարարման փաստը: Հետաքրքիր է, որ Ադրբեջանն Ուկրաինային զենք է մատակարարել ոչ թե ուղղակիորեն, այլ Սուդանի տարածքով։

Փաստաթղթերից հետեւում է, որ CIHAZ Industrial Association ընկերությունը (ԱՀ պաշտպանության նախարարությանը կից կազմակերպություն) ավիառումբներ է ուղարկել ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերությանը: Մատակարարման համար պատասխանատու Ուկրաինական «Մերիդիան» ավիաընկերությունը «Հարթում» օդանավակայանից (Սուդան) ավիառումբեր է տեղափոխել «Ժեշուվ» օդանավակայան ՝ հետագայում Ուկրաինա տեղափոխելով: MEM 5002 չվերթը կատարվել է ապրիլի 16, 18, 20, 22, 24, 26, 28 և 30-ին։ 

Նման ավիառումբի քաշը հասնում է 270 կգ: Այս պարամետրերը  համապատասխանում են QFAB-250 LG ավիառումբին: Հատկանշական է, որ բացի Ուկրաինական Սու-25 գրոհայիններից, արկերի այս տեսակը կարող է օգտագործել նաև Bayraktar ԱԹՍ-ն ։

Ոչ պակաս հետաքրքիր է իրավիճակը ադրբեջանական արտադրության 20N5 82մմ ականանետերի հետ։ Այս տեսակի զենքը ներկայումս ակտիվորեն օգտագործվում է ուկրաինական բանակի կողմից։ Սակայն ադրբեջանական լրատվամիջոցները (Caliber.Az)՝ հղում անելով Ադրբեջանի ռազմական շրջանակների պատկան աղբյուրներին, կիսվել են տեղեկատվությամբ այն մասին, որ պաշտոնապես Բաքուն Ուկրաինային ռազմական տեխնիկա չի մատակարարում։  Համապատասխանաբար հարցեր են առաջանում, ինչպե՞ս է այդ սպառազինությունը հայտնվել Ուկրաինայում։

Ենթադրություն կա, որ աֆրիկյան մի շարք երկրներ մատակարարվող ադրբեջանական ականանետերը, հակառակ երրորդ երկրներ զենքի հանձնումն ու վաճառքը արգելելու մասին գրավոր պայմանավորվածություններին, հայտնվել են Ուկրաինայում։  Ուկրաինայում այդ ականանետերի հայտնվելու վերաբերյալ Ադրբեջանի մտահոգության բացակայությունն անուղղակիորեն խոսում է ադրբեջանական կողմի՝ ուկրաինական բանակին զինելու մասնակցության մասին՝ հակառակ չեզոքության դիրքորոշմանը։

Չնայած Ադրբեջանի չեզոք դիրքորոշմանը, Բաքվի իշխանությունները Կիևին ցուցաբերում են ինչպես ուղիղ, այնպես էլ միջնորդավորված աջակցություն ՝ սկսած ուկրաինական զորքերին ԳՍՄ մատակարարումներից և վարձկանների աջակցությունից, վերջացրած երրորդ երկրների միջոցով սպառազինության մատակարարումներով՝ չկորցնելով այդ պատերազմում շահեկանորեն վաստակելու հնարավորությունը։

Աղվան Պողոսյան

քաղաքագետ, ՌԴ

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха