Գվարդիոլա․ Կերկարաձգեմ պայմանագիրը, եթե «Մանչեսթեր Սիթին» ցանկանա
СПОРТԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի բացառել, որ կերկարաձգի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ։
«Իմ կյանքում որեւէ բան փոխելու կարիք չկա, ես երջանիկ եմ։ Մենք խոսել ենք ակումբի ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Հարցին կվերադառնանք մրցաշրջանի կեսին կամ վերջում։
Ես մի քանի անգամ ասել եմ, որ կերկարաձգեմ պայմանագիրը, եթե «Մանչեսթեր Սիթին» ցանկանա։ Ոչինչ պետք չէ արագացնել։ Ամեն ինչ տեղի կունենա բնականոն ճանապարհով»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Նա 2016-ից է գլխավորում թիմը։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



