Թուրքիան և Ռուսաստանն անցում կկատարեն ռուսական ռուբլով առևտրին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ օգոստոսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպմանը համաձայնության են եկել երկկողմանի առևտուրը ռուսական ռուբլով իրականացնելու մասին։ Այս մասին հայտնում է TRT-ն։
«Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք առևտրում որպես արժույթ ռուբլին կիրառելու հարցում։ Քանի որ մենք առևտուրն իրականացնելու ենք ռուբլով, դա կդառնա Թուրքիայի և Ռուսաստանի համար եկամտի լուրջ աղբյուր։ Բացի դրանից, գոյություն ունի «ՄԻՐ» վճարային քարտը, որը գործում է մեր 5 բանկերում։ Այս հարցում լուրջ առաջընթաց կա, ինչը դյուրացնելու է Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների կեցությունը։ Նրանք կարող են առևտուր անել, վճարել հյուրանոցի համար։ Հանդիպման ընթացքում բանակցություններ են վարել երկու երկրների կենտրոնական բանկերի ղեկավարները», – ասել է Էրդողանը։
Նա նաև նշել է, որ Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են երկողմանի առևտուրը տարեկան հասցնել 100 մլրդ դոլարի։