Վրաստանի վարչապետն ասել է՝ ով է 2008-ի պատերազմի «մեղավորը»
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է 2008 թվականին ռազմական հակամարտության պատճառը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Նախկին նախագահ (Միխեիլ) Սաակաշվիլիի անխոհեմ քաղաքականությունը, նրա չհաշվարկված, սադրիչ քայլերը հանգեցրին նրան, որ չկարողացան խուսափել այս ողբերգական պատերազմից», - ասել է վարչապետը՝ մեղադրելով նախկին ղեկավարին և նրա թիմին վրաց ժողովրդին դավաճանելու համար։
Ղարիբաշվիլին նաև նշել է, որ ցանկանում է վերադարձնել երկրի օկուպացված տարածքները: Նրա խոսքով՝ այդ նպատակով երկիրը կընտրի խաղաղ ու խելամիտ քաղաքականություն։ Վարչապետն այս մասին նա հայտարարել է Հարավային Օսիայում ռազմական գործողությունների բռնկման 14-րդ տարելիցի կապակցությամբ։
2008 թվականի օգոստոսին Վրաստանը փորձել է վերականգնել վերահսկողությունը Հարավային Օսիայի նկատմամբ, որն անկախություն էր հռչակել 1990-ականներին: Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Թբիլիսիին խաղաղության պարտադրելու հատուկ գործողության մեկնարկի մասին։ Օգոստոսի 12-ին հակամարտող կողմերը պայմանավորվել են զինադադարի պայմանների շուրջ։ Ավելի ուշ Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը։