«Չելսին» շնորհավորել է Պետր Չեխին
СПОРТԼոնդոնի «Չելսին» շնորհավորել է Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխին Պրեմյեր լիգայի ռեկորդի կապակցությամբ։
Չեխը, դարպասն անառիկ պահելով «Բորնմութի» դեմ Անգլիայի առաջնության 19-րդ տուրի խաղում, դարձել է Պրեմյեր լիգայում ամենաշատ «չոր» խաղեր անցկացրած դարպասապահը։
Դա 33-ամյա դարպասապահի 170-րդ առանց գոլի հանդիպումն էր Պրեմյեր լիգայում, որում նա անցկացրել է 9 տարի եւ 352 խաղ պահանջվեց ռեկորդ սահմանելու համար: Չեխը գերազանցեց Դեւիդ Ջեյմսի ռեկորդը: Անգլիացի դարպասապահը Պրեմյեր լիգայում 25 տարում անցկացրել է 572 հանդիպում եւ գոլ բաց չէր թողել 169 խաղերում:
Հիշեցնենք, որ մինչեւ «Արսենալ» տեղափոխվելը Պետր Չեխը 2004-2015-ը հանդես է եկել Լոնդոնի «Չելսիում»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



