Սիսիանում կայացել է հայ-իրանական մշակութային խոհանոցային «Նավասարդ» փառատոնը
КУЛЬТУРАՍիսիանում անցկացվել է հայ-իրանական մշակութային խոհանոցային «Նավասարդ» փառատոնը, որի մասնակցել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Այն կազմակերպել են Տուրիզմի հայկական ֆեդերացիան եւ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռնարվեստի եւ զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հետ համագործակցությամբ։
Փառատոնն իրականություն է դարձել նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի զգալի ֆինանսական աջակցությամբ։
Սիսիանի կենտրոնական հրապարակում ու հարակից փողոցներում տեղադրված տաղավարներում ներկայացվել են հայ և իրանական արտադրանք, նաև խոհանոցը, ձեռագործ արհեստների նմուշներ։ Ներկա են եղել հյուրեր ու զբոսաշրջիկներ մարզի և ՀՀ այլ բնակավայրերից, արտասահմանից։
Միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական համարներով, սիսիանցի ու մայրաքաղաքից ժամանած («Բերդ» պարային համույթ) կատարողների ելույթներով։
Հանդիսավոր բացման արարողությանը ներկաներին ողջունել են Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ-ում Իրանի դեսպանատան, նախաձեռնող կազմակերպությունների ներկայացուցիչները։
Մարզպետը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցադրանքին ու տեղի արտադրողներին։
Միջոցառումը շարունակվել է մինչ ուշ երեկո, իսկ դրա երկրորդ մասը օգոստոսի 11-ի գիշերը տեղափոխվել է «Զորաց քարեր», որտեղ այցելուները դիմավորել են հին հայկական Նոր տարին՝ Նավասարդը։


1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



