Վաշինգտոնի և Կիևի գործողությունները միջուկային աղետի վտանգ են ներկայացնում, պատասխանատու կլինեն Բայդենն ու Զելենսկին․ Վոլոդին
МЕЖДУНАРОДНОЕԶապորոժիեի ատոմակայանի գնդակոծումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ինչի պատասխանատվությունը կկրեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նման հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Վաշինգտոնի և Կիևի ռեժիմի գործողությունները միջուկային աղետի վտանգ են ներկայացնում»,-Տելեգրամի իր ալիքում գրել է Վոլոդինը։
Նա ընդգծել է, որ ատոմակայանը գնդակոծում են հրթիռներով ու ծանր հրետանիով, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Ուկրաինայի շրջանների մեծ մասի բնակչության և Եվրոպայի մի շարք երկրների համար»,-ասել է Վոլոդինը։
Զոպորոժիեի ԱԷԿ-ը այժմ ռուսական զորքերի վերահսկողության ներքո է։ Վերջին օրերին ուկրաինական ուժերը մի քանի հարված են հասցրել այդ տարածքին՝ օգտագործելով անօդաչուներ, ծանր զինտեխնիկա։
1
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
2
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
3
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
4
Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущего
5
Поздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с Пасхой



