Յոնաս Հոֆմանը հեռացել է Դորտմունդի Բորուսիայից
СПОРТԴորտմունդի «Բորուսիայի» 23-ամյա կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը կարիերան շարունակելու է Մենխենգլադբախի «Բորուսիայիում», հաղորդում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարվելու է մոտ 8 միլիոն եվրո: Հոֆմանը Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր թիմում է հանդես գալիս 2011 թվականից: Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով խաղացել է «Մայնցում», սակայն վնասվածքների պատճառով չի կարողացել ինչպես հարկն է դրսեւորել իրեն:
Ընթացիկ մրցաշրջանում Հոֆմանը մասնակցել է Բունդեսլիգայի միայն 4 հանդիպման եւ դարձել մեկ գոլի հեղինակ: Երիտասարդ ֆուտբոլիստի եւ Մենխենգլադբախի «Բորուսիայի» միջեւ պայմանագիրն ուժի մեջ է լինելու մինչեւ 2020 թվականը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



