ՈւԵՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
СПОРТՈւԵՖԱ-ն հրապարակել է անցած մրցաշրջանի արդյունքում՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակը։
Մրցանակին հավակնում են Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։
Հաջորդ տեղերը զբաղեցրել են․
4․ Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա» / «Բարսելոնա», Լեհաստան)՝ 54 միավոր
5․ Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա)՝ 52 միավոր
6․ Սադիո Մանե («Լիվերպուլ» / «Բավարիա», Սենեգալ)՝ 51 միավոր
7․ Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)՝ 46 միավոր
8․ Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)՝ 25 միավոր
9․ Վինիսիուս Ժունիոր («Ռեալ», Բրազիլիա)՝ 21 միավոր
10․ Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ», Նիդեռլանդներ)՝ 19 միավոր
Դափնեկիրը հայտնի կդառնա օգոստոսի 25-ին Ստամբուլում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արարողության ժամանակ։