Ամերիկացիների 75 %-ը դժգոհ է ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. հարցում
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկացների շուրջ 75 տոկոսը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից: Այս են վկայում Fox News հեռուստաալիքի պատվերով կատարված սոցիոլոգիական հարցման տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ըստ որում, 2022 թվականի մայիսին դժգոհների ցուցանիշը կազմել է 67 տոկոս, իսկ 2021 թվականի ապրիլին՝ Ջո Բայդենի նախագահության առաջին 100 օրվա արդյունքներով՝ այն եղել է ընդամենը 53 տոկոս: Այժմ երկրի իրավիճակից գոհ է ամերիկացիների սոսկ 24 տոկոսը:
Նախագահի պաշտոնում Բայդենի գործողություններին հավանություն է տվել հարցման մասնակիցների լոկ 42 տոկոսը, մինչդեռ 58 տոկոսը հավանություն չի տվել: Միացյալ Նահանգների ղեկավարի վարկանիշը բարելավվել է այն հարցման համեմատությամբ, որը կատարվել Է մեկ ամիս առաջ՝ հուլիսի սկզբին: Այն ժամանակ նախագահի գործողություններին հավանություն էր տվել հետազոտության մասնակիցների սոսկ 40 տոկոսը:
Ամերիկացիների մեծ մասը նաև բացասաբար է գնահատում Բայդենի գործունեությունը որոշակի ոլորտներում: Այսպես, Ուկրաինայի իրադրության նկատմամբ նրա վերաբերմունքից դժգոհություն է հայտնել 56 տոկոսը, նրա գործողությունները դրականորեն է գնահատել միայն 40 տոկոսը: Հարցման տվյալները չեն ներառում ճշտումներ, թե դրա մասնակիցները ցանկանում են արդյոք ավելի խիստ կամ ընդհակառակը, ավելի մեղմ ուղեգիծ ուկրաինական հարցում:
Ամբողջությամբ վերցված Սպիտակ տան արտաքին քաղաքական ուղեգիծը բացասաբար է գնահատում 59 տոկոսը, դրական՝ 38 տոկոսը: Էներգետիկայի ոլորտում քաղաքականությունից դժգոհություն է հայտնել 55 տոկոսը, դրական գնահատական է տվել լոկ 41 տոկոսը: Հարցումն անցկացվել է օգոստոսի 6-9-ը: Դրան մասնակցել է 1002 մարդ: