Երուսաղեմում ավտոբուսի վրա հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 7-ի
МЕЖДУНАРОДНОЕԵրուսաղեմի Հին քաղաքում ավտոբուսի վրա հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 7-ի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Magen David Adom շտապօգնության ծառայությանը։
«Շտապօգնության բժիշկները հիվանդանոց են տեղափոխել յոթ հիվանդի, որոնցից երկուսի վիճակը ծանր է»,- հայտնում են մամուլի ծառայությունից։
Բժիշկները հավելել են, որ մյուս հինգը ստացել են թեթև և միջին ծանրության վնասվածքներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երուսաղեմի Հին քաղաքի Լացի պատի մոտ ավտոբուս է գնդակոծվել։ Ենթադրվում է, որ հարձակվողը փախել է:
Մինչ այս հաղորդվում էր, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Իսրայելի հարավում գործել են հնարավոր հրթիռային հարձակման մասին ահազանգող ազդանշանները։
Պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել ժամը 00:30-ից:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



