Մեծ Բրիտանիան և Ուկրաինան քննարկել են Ղրիմի կամուրջի ոչնչացումը
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինան ՆԱՏՕ-ի հունիսյան գագաթնաժողովում բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ՝ քննարկելով Ղրիմ թերակղզին Ռուսաստանի հետ կապող Ղրիմի կամուրջի ոչնչացման ծրագրերը: Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«(Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար) Բեն Ուոլեսը և ես Ղրիմի կամուրջի ոչնչացման ծրագիրը քննարկել ենք դեռ հունիսին»,- ասել է Գոնչարենկոն։
Ավելի վաղ Կիևում բազմիցս հայտարարվել էր, որ ուկրաինական բանակը կարող է գրոհել Ղրիմի կամուրջը «հենց որ հայտնվի առաջին տեխնիկական հնարավորությունը»։ Մասնավորապես, նման հայտարարություններ է արել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ Մոսկվան այս գաղափարներն անվանել է «Կիևի հիվանդ ֆանտազիաներ»։