Պենտագոնը հերքել է Իրաքի Քիրքուք գավառի շրջանում զորքեր տեղակայելու մասին տեղեկությունը
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի Քիրքուք գավառում ԱՄՆ-ի կողմից զորքերի տեղակայման մասին տեղեկությունը մտացածին է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զորքերի խմբի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվ Ուորենը, որը Իրաքում և Սիրիայում մասնակցում է հակաահաբեկչական օպերացիային, գրում է TASS-ը:
«Այդ տեղեկությունը մտացածին է: Ես չգիտեմ` դրանք որտեղից են հայտնվում: Ըստ երևույթին, դրանք ծագում են մարդկանցից, որոնք ցանկանում են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի և Իրաքի կառավարության միջև սեպ խրել: Այո, դա ծիծաղելի է: Եթե մենք պատրաստվում ենք մեր ուժերը որևէ տեղ ուղարկել կամ օպերացիա իրականացնել, ապա մենք դա կանենք Իրաքի կառավարության հետ համաձայնեցնելուց հետո»,- ասել է նա:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



