«Գազպրոմ»-ը չեղյալ է հայտարարել «Սիբիրի ուժի» կառուցման 2 միլիարդ դոլարանոց տենդերը
ОБЩЕСТВО«Գազպրոմ» նավթագազային հոլդինգի ղեկավարությունը որոշում է ընդունել չեղյալ է հայտարարել «Սիբիրի ուժը» գազամուղի 822 կիլոմետրի կառուցման համար նախատեսված 2,1 միլիարդ դոլարանոց տենդերը։
Սա «Գազպրոմ»-ի պատմության մեջ ռեկորդային ծավալով տենդեր է։ Այն հայտարարվել էր նոյեմբերի 30-ին։
Անցյալ շաբաթ «Գազպրոմ»-ը չեղյալ էր հայտարարել ևս երկու տենդեր գազամուղի 348 կիլոմետրանոց հատվածի համար։
Դեկտեմբերի 7-ին Դաշնային հակամոնոպոլիստական ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը նամակ էր ուղարկել «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերին, որտեղ նշվում էր, որ տենդերի մրցույթ չի անցկացվել։
Դեկտեմբերի 24-ին հայտնի է դարձել, որ «Ստրոյգազմոնտաժ» ընկերությունը առանց մրցույթի շահել է «Գազպրոմ»-ի՝ «Սիբիրի ուժի» կառուցման 2.7 միլիարդ դոլարանոց պայմանագրերը։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



