«Արսենալի» նախկին ֆուտբոլիստն ավարտեց կարիերան 36 տարեկանում
СПОРТԼոնդոնի «Արսենալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Նաչո Մոնրեալը 36 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ մասին նրա գրել է սոցիալական ցանցերում։
«36 տարի ֆուտբոլում եմ, դրանցից 16 տարին՝ պրոֆեսիոնալ։ Իմ ծունկն ինձ ասում է, որ ես չեմ կարող շարունակել այսպես խոշտանգել իմ մարմինը։ Շատ լավ տարիներ էին»,- գրել է Նաչո Մոնրեալը։
Նրա վերջին ակումբն իսպանական «Ռեալ Սոսիեդադն» էր։ «Արսենալում» անցկացրած 6 մրցաշրջանում Նաչո Մոնրեալը դարձել է Անգլիայի եռակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ իսպանական «Մալագայում» եւ «Օսասունայում»։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



