Թուրք հաքերները Ռուսաստանին սպառնացել են կիբերհարձակումներով
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական Ayyıldız հաքերային խմբավորումը հայտարարել է ռուսական կայքերի վրա նախապատրաստվող կիբերհարձակումների մասին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով թուրքական Aksam պարբերականը:
Նշվում է, որ դեկտեմբերի 28-ին հաքերները կոտրել են anonymoushackers.org կայքը, որը հավանաբար պատկանում է Anonymous խմբավորմանը, որն էլ իր հերթին հայտարարել էր Թուրքիայի դեմ խոշորածավալ արշավ սկսելու մասին:
Ինտերնետ ռեսուրսում հայտնվել էր «Ձեզ վրա հարձակվել է Ayyıldız կիբերբանակը» գրությունը և թուրքական դրոշի պատկերը:
«Մենք դաս ենք տվել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նսեմացնել թուրքական պետությանը: Հաջորդը Ռուսաստանի հերթն է», - թուրքական աղբյուրը մեջբերում է հաքերային խմբավորման առաջնորդ Ջեթքան Բիր Յաֆեսի խոսքը:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



