Հնդկական բանակի զինվորի մնացորդները հայտնաբերվել են սառցադաշտում`38 տարի անց
МЕЖДУНАРОДНОЕԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Հնդկական բանակի զինվորի մնացորդները հայտնաբերվել են ավելի քան 38 տարի անց այն բանից հետո, երբ Քաշմիրի Հնդկաստան-Պակիստան սահմանի ամենաբարձր կետում գտնվող սառցադաշտում նա անհետացել է, հայտնում է AP լրատվական գործակալությունը։
1984թվականի մայիսին զինվորը եւ իր 17 ծառայակից ընկերները գտնվել են Սյաչեն սառցադաշտում, Կարակորամ լեռնաշղթայի վրա, վիճելի Քաշմիրի շրջանում, երբ ընկել են ձնամրրիկի մեջ: Հայտնաբերվել է 13 զինվորի դի, իսկ հինգը անհետ կորած են համարվել։
Այս շաբաթ մի խումբ զինվորներ սառցադաշտի վրա մարդկային մնացորդներ են գտել, որոնց վրա նույնականացման նշան է եղել՝ հստակեցնելով, որ մնացորդները պատկանում են անհետ կորած զինվորներից Չանդրա Շեքհարին:
Շեքհարի աճյունը օդանավով տեղափոխվել է իր հայրենի գյուղ: